 |
|
 |
ՊԱՏԱՀԱՐ
Հրդեհ Լոռվա և Շիրակի մարզերում
2010-02-08 12:50:03
|
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փետրվարի 5-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 23.06-ին հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Երիտասարդական փողոցով ընթացող ավտոմեքենայում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.15-ին, մարվել` 23.50-ին: Այրվել է Կ. Ջուլհակյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան` մասամբ:
Փետրվարի 7-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.50-ին հրդեհ է բռնկվել Գյումրիի Օլիմպիական հերթափոխի քոլեջի տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.27-ին, մարվել` 08.22-ին: Այրվել են քոլեջի հանդերձարանը, ծանրաձողի դահլիճը, միջանցքը, սանհանգույցը, գույքը` 101 քմ ընդհանուր մակերեսով:
|
|
|
|
 |
 |
Լրահոս |
 |
2010
09
03
| Երկ | Երեք | Չոր | Հինգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
 |