Անցած շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում գրանցվել են հրադադարի ռեժիմի մի շարք խախտումներ:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը, փետրվարի 1-ից 7-ը ադրբեջանական կողմը գնդակոծել է ԼՂՀ պաշտպանական բանակի դիրքերը ինքնաձիգներից, գնդացիրներից եւ դիպուկահար հրացաններից՝ գործնականում բոլոր ուղղություններով:
Հակառակորդի բոլոր գործողությունները համարժեք պատասխան են ստացել ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից: Նյուզ.ամ