10:32  03/09/2010
A A A
 
Գլխավոր Օրացույց Հասարակական կարծիք Վերլուծություն Հարցազրույց Լրագրողական էջեր Տեսանյութ
Հավանակա՞ն եք համարում Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը
Քվեարկությունների քանակը` 959
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
Մեդվեդևը հայ է՞
2010-01-23 23:26:23
 Այսօր Հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ անդրադարձել են Նիդերլանդական De Week Krant պարբերականում 2009թ.-ի հունիսի 17-ին հրապարակված «Dmitry Medvedev is een Armenier» («Դմիտրի Մեդվեդևը հայ է», http://www.deweekkrant.nl/artikel/2009/juni/18/dmitry_medvedev_is_een_armenier ):
Հոդվածում նշված է, որ BRIC (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան) երկրների ղեկավարների համաժողովի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով իր հրեական արմատներին վերաբերող հարցին ՌԴ նախագահը, նշել է, որ տեղյակ է այդ խոսակցություններին, սակայն դրանք անհիմն են: Մեդվեդևը ավելացրել է, որ ինքը ունի հայկական արմատներ և որ իր նախնիները եղել է Կիլիկիայի Ադանա հայկական քաղաքից, հայրական տոհմի ազգանունը Բագրատյան է, իսկ մայրական տոհմինը` Նախշիկյան: Մեդվեդևը նշել է, որ հպարտանում է իր հայկական արմատներով և իրեն հայ է համարում:
Հետաքրքրական է, որ Նախշիկյան ազգանվան մեջ «Խ» տառը գրված է լատինական «X» (Naxshikyan) տառով: Ինտերնետում սույն գրվածքի ձևը բնորոշ է նախկին խորհրդային կամ ռուսախոս երկրների բնակիչներին, այս մասին է վկայում նաև Bagratyan և Naxshikyan ազգանունների «yan» վերջավորությունները, քանի որ արևմուտքում հայկական ազգանունները հիմնականում գրվում են «ian» վերջավորությամբ: Նշենք նաև, որ Հոլանդական պարբերականը սույն ապատեղեկատվության կշիռը բարձրացնելու համար հղում է կատարում ռուսական երկու առաջատար լրատվական գործակալությունների` ИА REGNUM և РИА Новости:
Ինտերնետում մեր կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվեց, որ դեկտեմբերի 24-ին, կես տարի առաջ հրապարակված այս ապատեղեկատվությանը անդրադարձել է «The Armenian Weekly» պարբերականը, որը նույնպես սույն նյութը ապատեղեկատվություն է անվանել և բերել է Մեդվեդևի կենսագրականի որոշ տվյալներ, որոնք ոչ մի ընդհանուր եզր չունեն վերոնշյալ հրապարակման հետ, այնուհետ սույն տեղեկատվության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել մի շարք ռուսական, ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներ:
Bookmark and Share
Լրահոս
[10:30]
ԱՇԽԱՐՀ
[09:29]
ՊԱՏԱՀԱՐ
[01:33]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[21:30]
ՍՊՈՐՏ
[21:02]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[17:20]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[15:20]
ՍՊՈՐՏ
[14:30]
ՍՓՅՈւՌՔ
[14:24]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[13:37]
ԱՇԽԱՐՀ
[12:22]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[12:08]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[11:48]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[11:41]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[11:31]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[11:24]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[10:34]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[10:21]
ԱՇԽԱՐՀ
[01:31]
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ
[00:24]
ԱՇԽԱՐՀ
[00:00]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[23:28]
ԱՇԽԱՐՀ
[23:12]
ՍՊՈՐՏ
[22:55]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[17:41]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[17:35]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[17:00]
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ
[16:07]
ՍՊՈՐՏ
[15:50]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[14:06]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
2010
Սեպտեմբեր
ԵրկԵրեքՉորՀինգՈւրբՇաբԿիր
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031