 |
|
 |
ԿՐԹՈւԹՅՈւՆ
«Չորրորդ ինքնիշխանություն». Просто Քյալյան-1, 2
2010-01-23 13:18:13
|
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթն արդեն 2 օր է` անդրադառնում է Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տիրող անառողջ մթնոլորտին. բժշկական համալսարանի Անեսթեզոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի աշխատակիցները գրեթե ողջ կազմով դիմում են գրել և հեռացել ամբիոնից:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ առանց ամբիոնի կարծիքը հաշվի առնելու, Քյալյանը ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ոմն Մագդա Եղիազարյանի, ով նախկինում ամբիոնի ասիստենտ է եղել, և վերջինիս միակ զբաղմունքն այնտեղ եղել է քարտուղարուհու պարտականություններ կատարելը:
Նշանակումից հետո ամբիոնի աշխատակիցները, որոնք, ի դեպ, բավականին լուրջ մասնագետներ են և հեղինակություն են վայելում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Եվրոպայում, սթրեսի մեջ են ընկնում, բայց նաև մտածում են, որ դա ժամանակավոր է ... Աշխատակիցների համբերության բաժակը լցվում է այն ժամանակ, երբ նրանք իմանում են, որ սույն Մագդա Եղիազարյանը որոշել է դոկտորական պաշտպանել: Գործընթացն սկսվում է այն դեպքում, երբ բոլորը գիտեն, որ Եղիազարյանը հեռու է բավարար գիտական պաշար ունենալուց, և չի կարող գիտական հարուստ նյութ դնել քննարկմանը:
… Քյալյանին ուղղված նամակի տակ ստորագրում են ամբիոնի 9 աշխատակիցներ՝ հեղինակավոր հիվանդանոցների և գիտահետազոտական կենտրոնների հայտնի ներկայացուցիչներ: «Քյալյանը վերջիններիս երկար սպասեցնել չի տալիս, անմիջապես երկրորդ օրը արձագանքում է: Սկզբում հավաքվածներին թվում է, թե կառուցողական երկխոսություն է տեղի ունենալու, որի արդյունքում ռեալ հարցեր են լուծվելու ի շահ ամբիոնի: Սակայն Քյալյանը չի դիմանում. սկսվում է քյալյանական մոնոլոգը՝ Գոհար Քյալյանին բնորոշ խոսքի և տակտի պարզապես զզվելի դրսևորումներով»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
|
|
|
|
 |
 |
Լրահոս |
 |
2010
09
08
| Երկ | Երեք | Չոր | Հինգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
 |