09:52  10/09/2010
A A A
 
Գլխավոր Օրացույց Հասարակական կարծիք Վերլուծություն Հարցազրույց Լրագրողական էջեր Տեսանյութ
Հավանակա՞ն եք համարում Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը
Քվեարկությունների քանակը` 990
ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ
Մեր ապագան ապահովագրական բժշկությունն է
2009-12-26 10:30:04
Ողջ աշխարհում բժշկի են դիմում հիվանդությունները կանխարգելելու նպատակով, ինչպե՞ս է Հայաստանում
Հիմա ժամանակները փոխվել են, մարդկանց հին մտածողությունը փոխվել է, ավելի շատ ճիշտ ժամանակին են դիմում. և կենսամակարդակն է բարձրացել, և մարդիկ հնարավորություն ունեն, և բժշկությունը ավելի մատչելի է, քան հեղափոխության սկզբնական ցուրտ ու մութ տարիներին:
Այսօր աշխարհում բուռն զարգացում է ապրում բժշկությունը, Հայաստանն այդ աշխարհի մաս կազմու՞մ է, բժշկության ո՞ր ճյուղերը կառանձնացնեք այդ համատեքստում
Հայաստանում դանդաղ է զարգանում, դա էլ երկրի հնարավորություններից է կախված: Մեր բաժանմունքն էլ, ինչպես բոլոր մյուս ճյուղերը դանդաղ է զարգանում, գուցե ժամանակի ընթացքում լուծվեն այդ խնդիրները: Մեր ֆինանսավորումը ցածր է և մենք չենք կարող մրցակցել արտասահմանյան կլինիկաների հետ, որովհետև իրենց մոտ տասնապատիկ բարձր են վճարումները:
Ի՞նչ դժվարություններ ունի բժիշկը Հայաստանում
Հայաստանում բժշկությունը սովետական համակարգի փլուզումից հետո այսպես ասած միջանկյալ անցումային փուլում է, այսինքն ինչ որ բան հնից մնացել է և նոր էլ դեռ չի ձևավորվել: Հիմնականում դժվարությունները նյութական են, ըստ իս ապագան պետք է կապել ապահովագրական բժշկության հետ:Հետևաբար պետական բժշկւթյան հետ միասին պետք է ստեղծել ապահովագրական ընկերություն:Մասնավորը պետք է հենված լինի ապահովագրականի վրա,և դա բժշկին շատ հոգսերից կազատի:Մեր ապագան ապահովագրական բժշկությունն է:
Բուժսպասարկման ի՞նչ ինքնատիպ ծառայություններ է մատուցում Ձեր բուժհիմնարկը
Հիմնականում նույնն է,ինչ-որ չափով դիմածնոտային շրջանի ուռուցքաբանության մեջ է մասնագիտացված,որևէ կլինիկայից հետ չենք,ձգտում ենք պահպանել առողջ մրցակցուրյան սահմաններում մեր աշխատանքը: Որտեղի՞ց է համալրվում անձնակազմը և ի՞նչ վերապատրաստումներ է նախաձեռնում բուժհիմնարկը
Կադրերը հիմնականում Մ. Հերացու անվան բժշկական համալսարանից են: Բաժանմունքը վերապատրաստման բազա է առողջապահության ազգային ինստիտւտի համար,որտեղ ունենք տարբեր բուհերի կլինիկական արդինատորներ(հիմնականում Հերացու անվան բժշկական համալսարանից են),որտեղ հետդիպլոմային ուսուցում են ստանում նաև անցկացնում են ուսումնական պրակտիկան:
Ի՞նչ պարգևների եք արժանացել
Պարգևներ կան մասնավոր ինստիտուտների կողմից «Լավագույն դասախոս» պարգևը պետության կողմից չենք ստացել,համեստ մարդիկ ենք:
Բժիշկ դառնալու համար ի՞նչ դեր է խաղում հոգատար մարդ լինելու գործոնը

Պետք է հոգատար լինի,անտարբեր մարդն ինչպես կարող է բժիշկ լինել:
Օտարերկրյա կամ տեղի գործընկերների հետ ի՞նչ համատեղ միջոցառումներ կամ ծրագրեր են իրականացվում
Հաճախ են լինում փոխադարձ այցելություններ.անցյալ տարի Ֆրանսիայում էի,ռուսական կլինիկաներ ենք շատ այցելում Մոսկվայում հիմնականում, կո‎‎ո‎ֆերանսներ են կազմակերպվում, մասնակցում ենք:
Ձեզ համար ի՞նչ ասել է բժիշկ
Մարդկանց առողջություն պարգևող ,օգնող:
Հատկապես ի՞նչն է Ձեզ դուր գալիս մասնագիտության մեջ
Բարդ հարց է,կարելի է ասել ես սիրում եմ ավելի շատ մարդկանց գեղեցկացնելը,վերականգնողական,էսթետիկ վիրահատությունը:
Ի՞նչպես դարձաք բժիշկ
Ես բժշկական ընտանիքում չեմ մեծացել,բժիշկ դարձա քրոջս խորհրդով և մեծապես Աստծո միջնորդությամբ:Ես սիրում եմ իմ գործը և հաճույքով եմ աշխատում:Ամենակարևորը ինչ գործ էլ որ ընտրես,պիտի մինչև վերջ նվիրվես քո գործին:
Որպես ուրիշի կյանքը փրկող մարդ ի՞նչ զգացողություն եք ունենում, երբ ևս մեկ հիվանդ է ապաքինվում Ձեր միջոցով
Ինչ-որ տեղ ես էլ եմ երախտագետ լինում գեռբնական ուժերին,որ օգնեցի հիվանդին. ուրախություն,հուզմունք,լինում է իհարկե:
Ժամանակի մեծ մասը նվիրել եք մարդուն բուժելուն,իսկ ընտանիքի համար ժամանակ մնու՞մ է
Մեր ընտանիքը բժշկական է,իհարկե շատ քիչ ժամանակ է մնում.ընտանիքի հոգսը երկրորդ կեսի ուսերին է:
Ձեր մաղթանքը հայ ժողովրդին
Մեր ազգին կմաղթեմ լինել առավել խոհեմ,ի տարբերություն մյուս ազգերի մենք ավելի պակաս խոհեմ քայլերով ենք մեր կյանքը դասավորում,լինել առողջ,խաղաղ ապրել,պարտադրված պատերազմներից հեռու մնալ: Հարցազրույցը վարեց Նարինե Թադևոսյանը
Bookmark and Share
Լրահոս
[02:00]
ՍՊՈՐՏ
[00:38]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[00:25]
ՍՊՈՐՏ
[00:15]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[00:00]
ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ
[22:01]
ՊԱՏԱՀԱՐ
[18:11]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[16:13]
ՍՊՈՐՏ
[16:11]
ՊԱՏԱՀԱՐ
[15:54]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[15:19]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[14:22]
ՊԱՏԱՀԱՐ
[13:15]
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ
[12:40]
ՍՓՅՈւՌՔ
[12:26]
ՍՊՈՐՏ
[12:18]
ՄԱՐԶԵՐ
[12:15]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[11:47]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[11:37]
ԱՇԽԱՐՀ
[10:51]
ՏՆՏԵՍՈւԹՅՈՒՆ
[10:48]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[10:47]
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ
[10:10]
ՄԱՐԶԵՐ
[00:31]
ԿՐԹՈւԹՅՈւՆ
[23:17]
ՍՊՈՐՏ
[16:32]
ԱՇԽԱՐՀ
[16:11]
ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ
[14:22]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[14:11]
ԿՐԹՈւԹՅՈւՆ
[13:25]
ՍՓՅՈւՌՔ
2010
Սեպտեմբեր
ԵրկԵրեքՉորՀինգՈւրբՇաբԿիր
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031