 |
|
 |
ԿՐԹՈւԹՅՈւՆ
Դասագրքերը ակադեմիական ոճով են և շատ բարդ
2009-11-25 15:07:58
|
Հայկական նորաստեղծ դասագրքերը խրթին են և ողողված սխալներով: Դասագրքերը գրված են ակադենիական ոճով, ինչը դժվար հասկանալի և ընկալելի է աշակերտների համար: Այս թեմայի շուրջ այսօր խոսել են Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Բախշյանը և ներկայիս տնօրեն Ռուզաննա Մուրադյանը:
Անահիտ Բախշյանը կարծում է , որ ցանկցած դասագիրք պետք է փորձաշրջան անցնի ըստ օրենքով նախատեսված 1 տարին: Եվ պետք է այդ ընթացքում գիրքը հասնի նաև աշակերտին և դասագրքի վերաբերյալ դիտարկումները անեն ուսուցիչներն ու աշակերտները:
Նշենք, որ դասագրքերը փորձնական մտնում են 50 դպրոցներ, բայց ընդամենը 3 ամիս:
Անահիտ Բախշյանը բերեց կոնկրետ օրինականեր, որտեղ առկա էին սխալներ, օրինակ գրականության 9-րդ և 10-րդ դասագրքերում Նարեկացու ծննդյան տարեթվերը տարբեր են:Մեկ այլ օրինակ, որտեղ հայոց լեզվի դասագրքի մեկ էջից ուսուցիչն հայտնաբերել էր 37 սխալ:
Դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանը ևս համամիտ էր այն մտքի հետ, որ դասագրքերը ակադեմիական բարդ ոճով են գրված: Ըստ նրա դասագրքի ստեղծմանը պետք է մասնակից դարձնել նաև ուսուցիչներին: Սակայն տնօրենը չի տեսնում ուսուցիչների պատրաստակամությունը այդ գործին: Նրա կարծիքով եկել է ժամանակը, որ ուսուցիչներին ևս մասնակից դարձնեն ,լինեն գրող մանկավարժներ:
Անահիտ Բախշյանը հակադարձեց, որ դրա համար ուսուցիչներին ինչպես որ հարկն է չեն վճարում, ավելին երբեմն ուսուցիչն աշխատում է դասագրքի ստեղծման համար և ընդհանրապես չեն վճարում: Պետք չէ մեղքը գցել ուսուցիչների վրա, ուսուցիչը ուսուցիչ է, և ոչ թե գրող:
Ապա Բախշյանը հավելեց, որ դասագրքերի ստեղծման մեխանիզմը արմատական փոփոխության կարիք ունի: Վերջապես պատվի խնդիր է , նախարարը պետք է շատ արմատական փոփոխություններ անի:
Կրթական ծրագրեի տնօրեն Կարինե Հարությունյանը ևս անդրադառնալով այս խնդրին սասաց, որ ուսուցիչները շատ պահպանողական են և դրա համար, երբ նրան նոր գիրք են տալիս միանգամից բացասական վերաբերմունք են արտահայտում:
“Ուսուցիչները նախաձեռնող չեն և պատրաստ չեն գիրք գրելու”,-կարծում է Կարինե Հարությունյանը:
Մարգարիտա Սարգսյան
|
|
|
|
 |
 |
Լրահոս |
 |
2010
09
08
| Երկ | Երեք | Չոր | Հինգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
 |