09:09  10/09/2010
A A A
 
Գլխավոր Օրացույց Հասարակական կարծիք Վերլուծություն Հարցազրույց Լրագրողական էջեր Տեսանյութ
Հավանակա՞ն եք համարում Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը
Քվեարկությունների քանակը` 990
ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ
Հակահայկական տեղեկատվական պատերազմ
2009-11-16 17:45:04
Պարոն Վրթանեսյան, այսօր տեղեկատվական պատերազմ բառակապակցությունը շատ մոդայիկ է։ Ըստ Ձեզ ին՞չ է և ի՞նչ չէ տեղեկատվական պատերազմը։

Այո, այսօր Հայաստանում ամենուրեք խոսում են տեղեկատվական պատերազմից, քարոզչությունից։ Եւ ավելի աշխույժ են այն մարդիկ, որոնք օր առաջ այդ եզրից բացարձակապես տեղյակ չէին։ Ի դեպ, տարբեր երկրներում «տեղեկատվական պատերազմ» եզրը տարբեր իմաստներ ունի։ Օրինակ՝ ԱՄՆ-ում և ընդհանրապես ՆԱՏՕ-ի անդամ երկրներում այն նշանակում է գործողություններ ուղղված հակառակորդի հաղորդակցման միջոցները, տեղեկատվության տարածման ենթակառույցները խափանելու, սեփական ենթակառույցները պաշտպանելուն։ Այսինքն զուտ տեխնիկական գործողություններ է իր մեջ ներառում։ Հայաստանում և ընդհանրապես հետխորհրդային տարածքում տեղեկատվական պատերազմ ասելով ավելի շատ հասկանում են հոգեբանական-քարոզչական գործողությունները։ Անկախ եզրաբանական հարցերից ու տարբեր դպրոցների կողմից ընդունված սահմանումներից, մեր հանրությունն այդ երևույթի մասին շատ աղոտ պատկերացումներ ունի։ Օրինակ՝ տարածված է այն կարծիքը, որ տեղեկատվական դաշտում մեր գլխավոր թշնամին Ադրբեջանն է, թեպետ իրականում ունենք շատ ավելի վտանգավոր ու հզոր թշնամի՝ Թուրքիան։ Շատերն էլ տեղեկատվական դաշտում ծավալվող հոգեբանական պատերազմն ու համացանցը (ինտերնետը) հոմանիշներ են համարում։ Անհեթեթությունն այն աստիճանի է հասնում, որ անհայտ համացանցային ֆորումներում երկու-երեք հիստերիկ գրառումների հեղինակներն սկսում են ներկայանալ, որպես տեղեկատվական պատերազմների «փորձագետներ»։

Որքա՞ն ժամանակ է, ինչ զբաղվում եք տեղեկատվական դաշտի ուսումնասիրությամբ:

Տաս տարի։ Սկզբում հասարակական կարծիքի ձևավորման մեթոդների բնագավառով հետաքրքրվեցի, քանի որ աշխատում էի գովազդի ստեղծման ոլորտում։ Հետագայում ուսումնասիրությունների շրջանակը լայնացավ՝ ներառելով հոգեբանական պատերազմը, այդ թվում և քարոզչությունը։

Ինչպիսին ե՞ք պատկերացնում պետության դերը հակահայկական տեղեկատվության հակազդման գործում, կարող ե՞ք առաջարկել կոնկրետ քայլեր։

Համարում եմ, որ պետությունը պետք է ամենայն լրջությամբ մոտենա տեղեկատվական պատերազմ կոչվածին։ Սակայն իրականությունը շատ ավելի բարդ է։ Օրինակ՝ իմ կարծիքով հայ-թուրքական վերջին զարգացումները հսկայական վնաս հասցրեցին հայկական շահերին։ Եւ այդ զարգացումները զուգորդվում էին պետական ապարատի կողմից իշխանությունների գործողություններն արդարացնող քարոզչությամբ։ Տվյալ պարագայում պետությունը թեև զբաղված էր հակազդմամբ, բայց այդ հակազդումն ուղղված էր դաշտի ներսում առողջ քննադատությունը ու դիմադրությունը խեղդելուն։ Զավեշտալի է, բայց հայկական պետական քարոզամեքենան լրիվ համահունչ էր թուրքականին։ Այն աստիճան, որ թուրք «ֆուտբոլասերների» հարձակումը հայ լրագրողների ավտոբուսի վրա պատշաճ կերպով չլուսաբանվեց հեռուստաեթերում։
Իրականում սա խորը համակարգային խնդիրների դրսևորումներ են, և կծիկը քանդելով՝ կհասնենք հետևյալ հարցին. արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը պետք է ազգային խնդիրների լուծման գործիք հանդիսանա, թե՞ ընդհակառակը՝ ազգը պետք է ծառա դառնա պետականությանը, անկախ այն բանից, թե վերջին հաշվով որ ազգը կվայելի այդ պետականության պտուղները։ Հայոց պետականության վերածննդից գրեթե երկու տասնյակ տարի է անցել, սակայն այս հարցերը համեմատաբար նոր են առաջ քաշվում։

Ինչպե՞ս կբնութագրեիք Ադրբեջանի և Թուրքիայի գործելաոճը այս դաշտում։

Ադրբեջանականը՝ ավելի հիստերիկ, բայց համառ ու նպատակաուղղված։ Թուրքական գործելաոճը ավելի խորքային է, երկարաժամկետ պլանավորումով։ Սակայն պետք է հասկականալ նաև այն, որ այս երկու երկների քարոզամեքենաները շատ հարցերում համաձայնեցված են աշխատում։ Կարելի է ենթադրել, որ դերերի բաժանում կա։

Թուրք-ադրբեջանական քարոզամեքենայի ամենամեծ առավելությունը դա հստակ դիրքեր ունենալն է և հետևողական կերպով այդ դիրքերը առաջ տանելն է. թե´ ներքին լսարանի, թե´ արտաքին լսարանի առջև։ Թուրքերը և ադրբեջանցի իրենց ազգակիցները շատ հստակ ուղերձներ են փոխանցում։ Ի տարբերություն թուրքականի, հայկական կողմը «դիվանագիտություն-դիվանագիտություն» է խաղում, ինչը բերում է տեղեկատվության աղբյուրների նկատմամբ վստահության կորստի և շփոթվածության առաջին հերթին ներհայկական լսարանի մոտ։ Պետական այրերը պետք է հասկանան, որ ինչքան շատ են (կներեք սլենգային արտահայտության համար) «կռուտիտ լինում», այնքան քիչ մարդ է իրենց լրջորեն ընկալում։

Ինչպիս՞ի կոնկրետ «հաջողություններ» են գրանցել Թուրքիան և Ադրբեջանը հակահայկական քարոչության ոլորտում։

Ես կնշեի այն երևույթը, որ ադրբեջանական ու թուրքական քարոզչության շատ թեզեր՝ պնդումների տեսքով, դարձել են հայկական տեղեկատվական «մթնոլորտի» մի մաս ու արդեն արտասանվում են հենց հայերի բերանով։ Ինչպես արդեն ասվեց, նույնիսկ բարձրաստիճան հայ պաշտոնյաները հաճախ այնպիսի հայտարարություններ են անում, որ լրիվ համահունչ են թուրք-ադրբեջանական քարոզչությանը։

Ինչպիսի՞ ն է հաշիվը հայ-ադրբեջանական և հայ-թուրքական տեղեկատվական պատերազմում։

Վերջերս հաճախ եմ ստանում այս հարցը՝ տարբեր ձևակերպումներով։ Ի տարբերություն ավանդական ռազմական գործողությունների, հոգեբանական-քարոզչական գործողությունները ավարտվում են միայն ու միայն կողմերից մեկի իսպառ վերանալու դեպքում։ Նույնիսկ այն ժամանակ, երբ հակամարտող կողմերը հաշտություն են կնքում, տեղեկատվական դիմակայությունը այնուամենայնիվ շարունակվում է թե´ լրատվամիջոցների մակարդակով, թե´ կրթական ու գիտական, և թե´ նույնիսկ էթնիկ դիցաբանության մակարդակներով։ Հաշվի առնելով այդ պարզ իրողությունը, սխալ եմ համարում խոսել «խփված գոլերի» մասին, քանի որ մեկ կողմի լոկալ հաղթանակին միագնամից հաջորդում է հակառակորդի հակահարձակումը։ Իհարկե, լինում են հաղթանակներ կամ պարտություններ, բայց իրավիճակը շատ արագ փոփոխվում է և «հաշիվ պահելը» դժվար ու, երևի թե, անիմաստ գործ է։ Փոխարենը ավելի ճիշտ կլինի առանց ավելորդ հրապարակայնության վերլուծել սխալներն ու հաջողությունները, համապատասխան եզրակացություններ անել ու շարունակել աշխատանքըս։


Ինչքան էլ քննադատեմ իշխանությունների մոտեցումները, այուամենայնիվ սխալ եմ համարում այդ հարցերով զբաղվող պաշտոնյաներից «տեղեկատվական ոլորտում հաղթանակների» մասին հրապարակայնորեն խոսք քաշելը։ Սա մի ոլորտ է, ուր աշխատանքը անտեսանելի կերպով պետք է տարվի։ Սա նույնն է, որ հետախուզությունից պահանջել մամլո ասուլիսներ կազմակերպել ու ներկայացնել իրենց գործակալներին արտասահմանում։ Անհեթեթություն է, չէ՞։ Ընդհանրապես աշխարհի բոլոր երկրներում էլ խուսափում են այդ երկրի կողմից տարվող քարոզչության թեման բաց ամբիոններից քննարկելը, ու տարիներ անց էլ այդ գործողությունների մասին միայն քչերն են իմանում։ Սա միանգամայն բնական է։


Ներկայումս մեր երկիրը ձգտում է հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, կարծես թե Թուրքիան ևս դեմ չէ դրան, իսկ ին՞չ է իրականում տեղի ունենում, շարումակու՞մ է արդյոք այդ երկիրը հակահայկական քարոզչությունը


Այո, շարունակում է։ Թուրքիան մեկ միլիմետրով իսկ չի փոխել իր դիրքերը Հայկական հարցի վերաբերյալ։ Եւ այդ դիրքերում մնալուց է բխում անընդհատ կերպով հակահայկական քարոզչություն վարելու կարիքը։


Ինչպիսի՞ հասարակական գործունեություն եք ծավալում այս դաշտում, կարող ե՞ք բերել մի քանի օրինակներ։


Այսօր ամենակարևոր ուղղությունը համարում եմ ներքին լսարանի հետ աշխատելը։ Ցավոք, մեր բնակչության մեծ մասը տեղյակ չէ, օրինակ, ԼՂՀ իրական սահմաններից, արցախյան հակամարտության իբր «կարգավորման» դաշտում տեղի ունեցող իրադարձություններից։ Այդ պատճառով հայրենատիրության դիրքերից հանդես եկող ցանկացած հայի առաջնահերթ խնդիրը հանրությանն այս հարցերի շուրջ իրազեկելն է։ Կոնկրետ գործունեության օրինակներ նշել չեմ ցանկանում, քանի որ, ինչպես ամերիկացիներն են ասում. «Ամենալավ քարոզչությունն անտեսանելի քարոզչությունն է»։


Կարող ե՞ք բերել այլ երկրների օրինակներ, որոնց պայքարի մարտավարությունը ըստ Ձեզ հաջողվածներից կարելի է համարել։


Պաղեստինցիները բավականին հաջող քարոզչություն են վարում Իսրայելի դեմ՝ հաշվի առնելով առաջինների ռեսուրսների սակավությունը հրեաների համեմատ։ Ռուսաստանը նույնպես վերջին տարիներին ներքին լսարանի հետ շատ հաջող է աշխատում։ Համեմատելով Ռուսատանի տեղեկատվական դաշտի մթնոլորտը ԽՍՀՄ փլուզումից հետո և այսօր՝ կարելի է ասել, որ ռուսները ելցինյան շրջանի դառը փորձից օգտակար դասեր են քաղել (բայց ուրիշ հարց է, թե ինչքանով է ռուսական հեռուստաալիքները ողողած «դերժավնիկական» քարոզչությունը համապատասխանում ռուսաստանյան իրականությանը)։ Առավել խոշոր խաղացողներից կնշեի Չինաստանը, ուր շատ լուրջ մոտեցում է ցուցաբերում քարոզչությանը և հսկայական ռեսուրսներ են տրամադրվում հակա-չինական քարոզչությունը չեզոքացնելու, աշխարհում Չինաստանի դրական կերպար ստեղծելու համար։


Հարցազրույցը վարեց Զոհրապ Եգանյանը
Bookmark and Share
Լրահոս
[02:00]
ՍՊՈՐՏ
[00:38]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[00:25]
ՍՊՈՐՏ
[00:15]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[00:00]
ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ
[22:01]
ՊԱՏԱՀԱՐ
[18:11]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[16:13]
ՍՊՈՐՏ
[16:11]
ՊԱՏԱՀԱՐ
[15:54]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[15:19]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[14:22]
ՊԱՏԱՀԱՐ
[13:15]
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ
[12:40]
ՍՓՅՈւՌՔ
[12:26]
ՍՊՈՐՏ
[12:18]
ՄԱՐԶԵՐ
[12:15]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[11:47]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[11:37]
ԱՇԽԱՐՀ
[10:51]
ՏՆՏԵՍՈւԹՅՈՒՆ
[10:48]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[10:47]
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ
[10:10]
ՄԱՐԶԵՐ
[00:31]
ԿՐԹՈւԹՅՈւՆ
[23:17]
ՍՊՈՐՏ
[16:32]
ԱՇԽԱՐՀ
[16:11]
ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ
[14:22]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[14:11]
ԿՐԹՈւԹՅՈւՆ
[13:25]
ՍՓՅՈւՌՔ
2010
Սեպտեմբեր
ԵրկԵրեքՉորՀինգՈւրբՇաբԿիր
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031