Ի՞նչ է ինֆորմացիոն պատերազմը:
Ինֆորմացիան ամենահզոր զենքերից է , ինֆորմացիոն հոսքը բավականին մեծ ազդեցություն է թողնում մարդկանց վրա : Սա ինֆորմացիոն քաղաքականության մի մասն է: Հայաստանն այժմ գտնվում է ինֆորմացիոն պատերազմի շատ ուժեղ հարվածների տակ: Տարածաշրջանի երկրներից միայն Իրանից ու Արցախից չունենք վտանգներ: Իսկ Թուրքիան, Ադրբեջանը և Վրասատանը անըդհատ տանում են այդ պատերազմը իրենց շահերից ելնելով:
Կարելի՞ է ասել , որ ինֆորմացիոն պատերազմը քաղաքականություն հարթող մեթոդ է:
Իհարկե կարելի է ասել: Վերջին վառ օրինակը Վրաստանի և Ռուսաստանի օրինակն է, երբ Վրաստանը ինֆորմացիոն պատերազմում հաղթանակ տարավ Ռուսաստանի նկատմաբ, որի արդյունքում Ռուսաստանը ստիպված զորքերը հետ քաշեց Հր. Օսիա:
Վիրտուալ աշխարհը հաղթեց իրական աշխարհին:
Ինֆորմացիոն պատերազմի հիմնական օբյեկտը , առանցքը հասարակական կարծի՞քն է:
Կարելի է ասել, բայց ոչ ամբողջական: Օրինակ բռնապրական Ադրբեջանում հասարակական կարծիքը ոչ մի նշանակություն չունի: Ադրբեջանի քարոզչական պատերազմը տարվում է բոլորովին ուրիշ ուղղությամբ:
Որևէ պետության կողմից տարվող ինֆորմացիոն պատերազմը կարելի՞ է ասել, որ տարվում է 2 ուղղությամբ` դեպի ներս և դեպի դուրս:
Իհարկե, նույն Ադրբեջանի և Թուրքիայի պարագայում կարելի է տեսնել և ներքին և արտաքին լսարանի համար նախատեսված տեղեկատվություններ: Օրինակ`
Ադրբեջանական աղբյուրներում կարելի է տեսնել ներքին սպառման արտադրանք` տեղեկատվություն ռուսերենով, սակայն այդ նույն կայքը նույն ինֆորմացիան անգլերեն տարբերակով չի տպագրում: Ասեմ նաև, որ ոչ փորձված մարդիկ, որոնք փորձում են մտնել քարոզչական պայքարի մեջ, շատ հաճախ չեն պատկերացնում` ում կարող են վնասել իրենց տեղեկատվությամբ:
Կարևոր սկզբունք է աշխատիր չվնասել: Հակառակ դեպքում քո կողմից տրված տեղեկատվությունը կարող է հետ շրջվել քո իսկ դեմ: Ստացվում է ` պաշտպանվում ես քո իսկ ձեռնարկածից:
Մենք գիտակցու՞մ ենք տեղեկատվական պատերազմի և հնարավորությունները, և խնդիրները:
Առաջ չէինք գիտակցում : Դա արվում էր մի քանի տասնյակ, իրարից անկախ մարդկանց միջոցով, այսպես կոչված « ինֆորմացիոն դաշտի պարտիզպանների»:
Դա բավականին երկար տևեց: Ավելի կայուն է Սփյուռքի վիճակը: Սփյուռքի նմանօրինակ կազմակերպությունները ցեղասպանության հարցի հետ կապված բավականիրն լավ ինֆորմացիոն պատերազմ են տարել , հաղթել են , այնտեղ կա կայացած կազմակերպություն, միասնականություն: Օրինակ` Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը մեծ գումարներ են ծախսում այդպիսի մասնագետների վարձելու համար, իսկ Սփյուռքը այդպիսի մասնագետներ արդեն իսկ ունի:
Հայաստանն անընդհատ առնչվում է իր հանդեպ ապատեղեկատվության իրացման փաստի հետ, բայց Հայաստանում շարունակ մտածում էին, որ դրա դեմ պայքարը այնքան էլ կարևոր չէ: Ներկայումս կարելի է տեսնել , որ Ադրբեջանի ինֆորմացիոն քարոզչությունը, կապված Արցախի հարցի հետ, շատ վատ անդրադարձավ մեր դիվանագիտության վրա` ստեղծելով բազմաթիվ խնդիրներ: Հայաստանը սկսեց տանուլ տալ արտաքին աշխարհում, արտաքին դիվանագիտական ճակատում:
Եվ դրա պատճառներից մեկը Ադրբեջանի քարոզչությունն էր: Մենք չէինք կարողանում ներկայացնել իրականությունը, իսկ ադրբեջանցիները իրենց բազմաթիվ ստերով կարողանում են միջազգային հասարակությանը ներկայացնել խեղաթյուրված տվյալներ:
Մեզ մոտ վերջին 2 տարում վերջապես արթնացան, հասկացան որ այդպես չի կարելի: Սկսեցին ներգրավվել տեղեկատվական ոլորտի մեջ նրանց, որոնք քիչ թե շատ պրակտիկ են, ունեն որոշակի փորձ այս ոլորտում: Աշխարհը զարգանում է շատ արագ, պետք է հետևել, որ ճիշտ քարոզչություն տարվի: Ասեմ նաև, որ արդեն գրանցվել են որոշակի հաջողություններ` մասնավորապես հայ-ադրբեջանական ինֆորմացիոն ճակատում:
Ամենամեծ հաջողությունն այն է, որ Հայաստանում այլևս չեն արթնանում ու սկսում կարդալ ադրբեջանական լրատվամիջոցները և բացի այդ շատերը կարողանում են տարբերել որն է ապատեղեկատվություն և որն է ճշմարտություն:
Ադրբեջանցիները ունեին լավ ‘’սպառման շուկա” Հայաստանում և տեղադրում են այն ինֆորմացիան, որը կարող էր խնդիրներ առաջացնել Հայաստանում: Հիմա այդ վտանգները նվազել են: Սակայն կա ուրիշ խնդիր. թուրքական լրատվամիջոցների կողմից տրվող, հայությանը ուղղված տեղեկատվությանը բավական մեծացել է: Ինֆորմացիոն դաշտում թուրքական պետական քարոզչությունը փորձում է տեղադրել այն ինֆորմացիան, որը համահունչ կլինի թուրքական պետական քաղաքականությանը: Թուրքիան կարծես թե չի տալիս թուրքիայի ներսում կատարվող իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանումը Իսկ շատ տեղեկություններ, որոնք շատ ավելի կարևոր են մեզ հասանելի չեն:
Պետականորե՞ն ենք պատերազմում , թե Էնտուզիազմով :
Ի ուրախություն մեզ, պետք է նշել, որ ԱԳ և Պաշտպանության նախարարությունները սկսել են օպերատիվ արձագանքել նմանատիպ հարցերին: Սա էլ կարելի է հաջողություն և ձեռքբերում համարել, ցավոք ոչ բոլոր պետական օղակներն են գործում նման օպերատիվությամբ:
Չնայած դեռևս խնդիրներ կան` այն հարցերը, որոնց պետք է արձագանքել շատ օպերատիվ պատասխանում են շատ ավելի ուշ, այստեղ խոսում է նաև փորձի պակասը: Մեզ հայտնի է, որ ապատեղեկատվության հերքումը ավելի թույլ է, քան հենց ապատեղեկատվությունը: Շատ հաճախ էլ ընդհանրապես պետք չէ պատասխանել թուրք ադրբեջանական լրատվամիջոցների ապատեղեկատվությանը, քանի որ երբեմն թռուցիկ տեղեկություններ են տարածում , զուտ այն նպատակով, որ հայկական կողմը արձագանքի դրանց: Որոշ լրատվամիջոցներ, այնուամենայնիվ պատասխանում են, ավտոմատ կերպով միանալով ապատեղեկատվության տարածմանը:
Ինֆորմացիան ի՞նչ ճանապարհով է թափանցում բացի բուն ադրբեջանական կայքերը:
Բացի ադրբեջանական կայքերից, տեղեկատվությունը տարածում են նաև Հայաստանում որոշ կառույցների միջոցով: Շատ հաճախ տարածում են ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք կամ հասկանալով, կամ չհասկանալով դառնում են ազդեցության գործիք:
Ունե՞նք Ադրբեջանում կազմակերպություններ, որոնք գնում են հարաբերությունների բարելավման Հայաստանի հետ և պատրաստ են մեր ինֆորմացիան իրենց մոտ տարածել:
Ադրբեջանում այդպիսի կազամերպությունների գործնեությանը ավելի աչալուրջ են հետևում: Խնդիրը գալիս է տոտալիտարությունից և պետականակենտրոն լինելուց: Նրանց մոտ ինֆորմացիան գնում է մի տեղից: Եթե այնտեղ փորձում են փոքր պրոհայկական քարոզ տանել միանգամից հայտնվում են պետության ուշադրության կենտրոնում: Ամենավառ օրինակը Եվրատեսիլի մրցույթի միջադեպն է, երբ 43 հոգի քվեարկեցին Հայաստանի մասնակցի օգտին և նրանց ցուցակը հայտնվեց իրենց ազգային անվտանգության մարմիններում:
Տեղեկատվական պատերազմում մենք մեր գործիքներին, ռեսուրսներին ամբողջապես ենք տիրապետում, թե ծայրահեղություն կա:
Քանի որ կայացման փուլում ենք, բնականաբար սխալներ կան, բայց կարևորը , որ գործընթացը սկսվել է:
Ինֆորմացիոն պատերազմում մեր ներգրավածությունը ավելի շատ արտաքին ազդեցությունների չեզոքացման միտում ունի, թե նաև նախահարձակ ենք լինում:
Առաջ մենք ուղղակի պատասխան էինք տալիս և շատ հաճախ անհաջող և ուշացած: Դեռևս նկատելի չէ նախահրաձակի դեպք: Մենք հիմնականում պաշտպանվողի դերում ենք:
Ի՞նչ խորհուրդ կտաք ինչպես կողմորոշվել տեղեկատվական պատերազմում, որն է ճիշտ ինֆորմացիան:
Ուղղակի պետք է փորձել իմանալ ինֆորմացիայի սկզբնաաղբյուրը: Փորձել նույն ինֆորմացիան կարդալ մի քանի աղբյուրից:
Հարցազրույցը վարեց Մարգարիտա Սարգսյանը
|