Գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավար Մանուկ Մկրտչյանն ամփոփել է 2009թ. միասնական քննությունների արդյունքները: Այսպես` հայոց լեզու և գրականություն առարկայից քննություն են հանձնել 12196 դիմորդներ: Այս տարվա միջին միավորը կազմում է 11.4: 17.5-20 միավոր են հավաքել դիմորդների 4.54 տոկոսը, 13.5-17.25 միավոր հավաքել է 20.97 տոկոսը, իսկ 64.71 տոկոսն էլ հավաքել է 7.5-13.25 միավոր: Դրական միավորի շեմը չեն հաղթահրել 1193 դիմորդ:
Մաթեմատիկա, 9473 մասնակից, միջին միավորը` 10.8, 17.5-20 միավոր` 491 դիմորդ` 5.18 տոկոս, 13.5-17.25` 1981 դիմորդ` 20.91 տոկոս, 7.5-13.25` 5213 դիմորդ` 55.04 տոկոս: Դրական միավոր չի ստացել 1835 դիմորդ:
Կենսաբանության այս տարվա միջին միավորը կազմել է 11.7: 1756 մասնակիցներից 111-կամ 6,32 տոկոսը հավաքել են 17,5-20 միավոր, 490 կամ 27,9 տոկոս հավաքել են 13,5-17,25 միավոր, 922 կամ 52,51 տոկոս` 7,5-13,25 միավոր: 233 դիմորդ բացասական արդյունք են արձանագրել:
Ընդհանուր պատմության միասնական քննության մասնակիցների թիվը 512 է, միջին միավորը` 12: Դիմորդներց 54-ի կամ 10,55 տոկոսի միավորը 17,5-20-է, 13,5-17,25 միավոր են հավաքել 156-ը կամ 30,47 տոկոսը, 7,5-13,25` 225 դիմորդ կամ 43,95 տոկոս: Դրական միավոր չեն ստացել 77 դիմորդ կամ 15,04 տոկոսը:
Հայոց պատմության քննությանը մասնակցել են 3324 դիմորդ: Միջին միավորը 13.3 է: 840 դիմորդ կամ 21.84 տոկոս հավաքել են 17.5-20 միավոր, 1142 կամ 29-69 տոկոսը` 13,5-17,25, 1528 կամ 39,72 տոկոսը` 7,5-13,25, և 337 կամ 8,76 տոկոսը դրական միավորի շեմը չեն հաղթահարել:
Աշխարհագրություն առարկայից միասնական քննության մասնակիցների թիվը 388 է, միջին միավորը` 13: 17,5-20 հավաքել են 52 դիմորդ կամ 13,4 տոկոս, 13,5-17,25 հավաքել են 155 կամ 39,95 տոկոս, 7,5-13,25 միավոր են հավաքել 151 կամ 38,92 տոկոս: 30 դիմորդներ կամ 7,73 տոկոսը չեն հավաքել դրական միավորներ:
Անգլերենի միասնական քննությանը մասնակցելեն 7929 դիմորդ: Այս տարվա միջին միավորը 13,9 է: 1707 դիմորդ կամ 21,53 տոկոս հավաքել են 17,5-20 միավոր, 2888-ը կամ 36,42 տոկոսը` 13,5-17,25 միավոր, 2908-կամ 36,68 տոկոսը` 7,5-13,25 միավոր, 426-ը կամ 5,37 տոկոսը չեն հաղթահարել դրական միավորի շեմը:
Ֆրանսերենի միասնական քննութանը մասնակցել են 429 դիմորդ: Միջին միավորը կազմել է 16,5: 205-ը կամ 47,79 տոկոսը հավաքել են 17,5-20 միավոր, 169 կամ 39,39 տոկոս` 13,5-17,25, 51 կամ 11,89 տոկոս` 7,5-13,25: Դրական միավոր չեն հավաքել 4 դիմորդ, որը կազմում է 0,93 տոկոսը:
Գերմաներենի մասնակցության թիվը 516 է, միջին միավորը` 14,5: 128 կամ 24,81 տոկոս` 17,5-20 միավոր, 232 կամ 44,96 տոկոս` 13,5-17,25, 130 կամ 25,19 տոկոսը` 7,5-13,25: Բացասական միավոր ստացողների թիվը 26-է կամ 5,04 տոկոս:
Ֆիզիկա առարկայից միասնական քննության մասնակիցների թիվը 4537-է: Այս տարվա միջին միավորը 10,1 է: 234 դիմորդ կամ 5,16 տոկոս հավաքել են 17,5-20 միավոր, 844 կամ 18,6 տոկոս` 13,5-17,25, 2152 կամ 47,43 տոկոս` 7,5-13,25: Դրական միավոր չեն հավաքել 1307 դիմորդ կամ 28,81 տոկոս:
Քիմիայի քննության մասնակցել են 1270 դիմորդ: Միջին միավորը` 12: 135 կամ 10,63 տոկոսը հացաքել են 17.5-20 միավոր, 345 կամ 27.17 տոկոսը` 13.5-17.25, 599 կամ 47.17 տոկոս` 7.5-13.25 միավոր: Դրական միավոր չեն հավաքել 191 դիմորդ կամ 15.04 տոկոս:
Ռուսաց լեզվի քննության մասնակիցների թիվը 1191-է: Միջին միավորը` 12.3: 77 դիմորդ կամ 6.47 տոկոսը հավաքել են 17.5-20 միավոր, 390 կամ 32.75 տոկոսը` 13.5-17.25 միավոր, 642 կամ 53.9 տոկոսը` 7.5-13.25: Դրականի շեմը չեն հաղթահարել 82 դիմորդ կամ 6.88 տոկոսը:
|