 |
|
 |
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ
Իշխանությունը իրականությունից կտրված է. Վահագն Խաչատրյան
2010-03-11 15:05:49
|
Այսօր Հայ Ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ վերջերս ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ նշանակված Հակոբ Հակոբյանի այն հայտարարությանը, թե գազի գնի բարձրացումը չի ազդի սոցիալապես խոցելի խավի բյուջեի վրա։
«Նոր տնտեսագիտության տեսություններ է արդեն ուսումնասիրել կամ կարդացել»,– նկատեց Վահագն Խաչատրյանը՝ ավելացնելով. «Ինձ համար սա ապացույց է, որ իշխանությունը տնտեսական մասով իրականությունից կտրված է:
Ինձ համար հասկանալի դարձավ, որ իշխանությունը պատրաստ չէր գազի գնի բարձրացման հետ կապված այսպիսի մեծ արձագանքի, հակառակ դեպքում ավելի հիմնավորված կներկայացնեին այն պատճառաբանությունները, թե ինչու է գազի սակագինը բարձրացել»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
Բանախոսը նաև ասաց, որ երկու օր առաջ եղել է Գյումրիում և նկատել է, որ գազի գնի թանկացումը գյումրեցիների համար լուրջ խնդիր է։ «Հակոբ Հակոբյանն ու իր ամբողջ պատգամավորական թիմը թող գնան մտնեն ընտանիքներն ու հասկանան, թե ինչ է կատարվում այնտեղ», – ասաց նա և խորհուրդ տվեց գնալ հենց իր հարազատ Մարտունի։
Անդրադառնալով գազի թանկացման հետ կապված Կոնգրեսի նախաձեռնած Համաժողովրդական հայցին` նա ասաց, որ քաղաքացիների ակտիվությունը շատ բարձր է: Բանախոսի խոսքով՝ Գյումրիում նույնպես մեծ ակտիվությամբ քաղաքացիները միանում են նախաձեռնությանը։ Թերթ.ամ
|
|
|
|
 |
 |
Լրահոս |
 |
2010
09
10
| Երկ | Երեք | Չոր | Հինգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
 |