08:18  10/09/2010
A A A
 
Գլխավոր Օրացույց Հասարակական կարծիք Վերլուծություն Հարցազրույց Լրագրողական էջեր Տեսանյութ
Հավանակա՞ն եք համարում Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը
Քվեարկությունների քանակը` 990
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Թուրք ընդդիմադիր. Չպետք է Վաշինգտոնը շատ երկար ժամանակ թողնել առանց դեսպանի
2010-03-11 10:32:56
 Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցերին: Այս մասին տեղեկացնող թուրքական «Զաման» (Zaman) թերթը նշում է, որ Օյմենն իր դժգոհությունն է հայտնել բանաձևի ընդունման կապակցությամբ:
Թուրք պատգամավորը, վկայակոչելով «ՄԱԿ»-ի 1948 թվականի Ցեղասպանության դեմ պայքարի կոնվենցիան, նշել է, որ ցեղասպանության հանցանք գործած լինելու վերաբերյալ որևէ երկրի նկատմամաբ որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն միջազգային դատարանները, այլ ոչ թե պետությունների խորհրդարանները:
«Մենք դատապարտում ենք այդ որոշումը, բայց դա բավարար չէ, հարկավոր է նաև գործել: Անհրաժեշտ է, որ Հայաստանի հետ ստորագրած արձանագրությունները մեջլիսից հետ կանչվեն: Դրանք այլևս ոչ մի արժեք չունեն և հակառակվում են մեր շահերին: Մեր դեսպանին խորհրդակցությունների նպատակով հետ կանչելը ճիշտ եմ համարում:
Բայց և նրան այլևս Վաշինգտոն չգործուղելու մասին մտածելը մի քիչ չափազանցված մոտեցում եմ համարում: Քանի որ այստեղ մենք չունենք ԱՄՆ-ին հակազդեցություն ցույց տալու, ազդեցիկ միջոց ձեռնարկելու համար: Մեր դեսպանը մի որոշ ժամանակ կարող է և պետք է, որ այստեղ մնա, բայց նրա տեղն, ի վերջո, այնտեղ է:
Ամերիկայում Թուրքիայի շահերը պաշտպանելու համար մենք դեսպանի կարիք ունենք: Չպետք է Վաշինգտոնը շատ երկար ժամանակ թողնել առանց դեսպանի»,- ասել է Օնուր Օյմենը:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության N252 բանաձևի ընդունումից հետո Անկարան խորհրդակցությունների նպատակով Վաշինգտոնից հետ կանչեց իր նորանշանակ դեսպանին` Նամըք Թանին: Օրեր առաջ էլ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Սաուդյան Արաբիայում սպառնագին հայտարարություն էր արել, թե մինչև ԱՄՆ-ն հստակ ուղերձ չուղարկի Անկարային` հիշյալ բանաձևի վերաբերյալ, ապա թուրք դեսպանն այլևս չի գործուղվի Վաշինգտոն:
Նշենք, որ Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանության փաստը շատ պետությունների կողմից է ճանաչվել:
Առաջինը դա արել է Ուրուգվայը 1965-ին, ապա նրա օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան և ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Bookmark and Share
Լրահոս
[02:00]
ՍՊՈՐՏ
[00:38]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[00:25]
ՍՊՈՐՏ
[00:15]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[00:00]
ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ
[22:01]
ՊԱՏԱՀԱՐ
[18:11]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[16:13]
ՍՊՈՐՏ
[16:11]
ՊԱՏԱՀԱՐ
[15:54]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[15:19]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[14:22]
ՊԱՏԱՀԱՐ
[13:15]
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ
[12:40]
ՍՓՅՈւՌՔ
[12:26]
ՍՊՈՐՏ
[12:18]
ՄԱՐԶԵՐ
[12:15]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[11:47]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[11:37]
ԱՇԽԱՐՀ
[10:51]
ՏՆՏԵՍՈւԹՅՈՒՆ
[10:48]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[10:47]
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ
[10:10]
ՄԱՐԶԵՐ
[00:31]
ԿՐԹՈւԹՅՈւՆ
[23:17]
ՍՊՈՐՏ
[16:32]
ԱՇԽԱՐՀ
[16:11]
ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ
[14:22]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[14:11]
ԿՐԹՈւԹՅՈւՆ
[13:25]
ՍՓՅՈւՌՔ
2010
Սեպտեմբեր
ԵրկԵրեքՉորՀինգՈւրբՇաբԿիր
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031