Ալիևների ընտանիքը ծագում է քրդական ցեղերից, անցյալ դարի վերջին նրանք ապրել են Հայաստանում ապա տեղափոխվել են Հայաստանից բռնազավթված Նախիջևան։
Ինչպես ասվում է պաշտոնական աղբյուրներում, Հեյդարի հայրը եղել է հասարակ բանվոր։ Հեյդարի եղբարը, Հասանը անցյալ դարի 30-40ական թթ զբաղեցրել է Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության քարտուղարի պաշտոնը։ Հասանի մասին այն ժամանակ ասում էին, որ նա առաջին քուրդն է, ում հաջողվել է պաշտպանել թեկնածույական թեզ։ Ընդհանրապես կովկասում շատ ուժեղ է ընտանեկան կլանային հարաբերությունները և նախիջևանյան կլանը միշտ էլ ուժեղ է եղել Ադրբեջանում։
Հասարակ «բանվոր» Ալիևը (ներկայիս նախագահի պապը) կարողացել է կրթության տալ իր բոլոր երեխաներին և ապահովել վերջիններիս կարիերայի առաջընթացը (Նրանցից մեկը դարձավ նկարիչ, մյուսը՝ ակադեմիկոս), երեխաներց փոքրը՝ Հեյդարը, ժառանգեց ոչ միայն հարստություն, այլ նաև խորամանկություն, քծնելու հատկություն և հեռատեսություն, որոնց շներհիվ էլ քուրդը սկսեց բարձրանալ իշխանական աստիճաններով։
Համաձայն պաշտոնական կենսագրության՝ Հեյդար Ալիևը ծնվել է 1923թ ի մայիսի 10 ին, պատմում են, որ մանուկ հասակում փոքրիկ քրդի մոտ նկատվում էր բոլորից առաջ անցնելու ձգտում, կախված հանգամանքներից նա օգտագործում էր իր խորամանկությունը, ուժը կամ քծնելու ունակությունը և հասնում էր իր նպատակին։ Հեյդարը շատ լավ լողում էր և հիանալի նկարում, որի համար էլ ուսուցիչները վերջինիս օրինակ էին բերում մյուսների մոտ։
14 տարեկանում քուրդը ընդունվեց մանկավարժական տեխնիկում, սակայն այդպես էլ իր ամբողջ կյանքում չաշխատեց որպես ուսուցիչ, սակայն այս մասնագիտությունը Ալիևը հետագայում օգտագործեց սեփական շահերի համար՝ 1984թ ին դառնալով ՍՍՀՄ Քաղբյուրոյի սովետական դպրոցների բարեփոխումների հանձնախողովի նախագահ։
1939թ ին Հեյդարը մեկնեց Բաքու՝ որպեսզի ստանա ճարտարապետի մասնագիտացում։ Հայտի է, որ Հեյդարը խաղացել է նաև թատերական ներկայացումներ ուսանողական թատրոնում։
Երբ սկսվեց պատերազմը՝ Ալիևը ինչպես և բոլոր նրանք ովքեր ծնվել էին 1923թ ին, պետք է գնար ծառայության, սակայն, չգիտես թե ինչու, Հեյդարը մնաց Նախիջևանում։
Տարիներ անց, երբ Ալիևը արդեն աշխատում էր Մոսկվայում, ՍՄԿԿ ԿԿ (Սովետական միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե)էին հասնում բամաթիվ նամակներ Ադրբեջանից, նրանցից մեկում ասվում էր, որ 1941թ ին Ալիևը զինկոմիսարիատ է ներկայացրել «կեղծ» տեղեկանք, ըստ որի՝ վերջինս հիվանդ է տուբերկուլոզով։ Այն ժամանակվա կուսակցության վերահսկողության մարմնի ղեկավար Բորիս Պուգոն Ադրբեջան է ուղարկել հատուկ հանձնաժողով, որպեսզի ստուգվի այս տեղեկատվությունը։
Բնականաբար նման փաստաթուղթ կամիտեն չգտավ, բայց հետաքրքիրն այն էր, որ հանձնաժողովը չգտավ նաև ոչ մի գրություն կապված Հեյդար Ալիևի ծննդի հետ, որը պետք է լիներ նախիջևանյան մզկիթի մատյանում։ Հակառակ սրան՝ հայտնաբերվել է տեխնիկում ընդունվելու Ալիևի ձեռքով գրված դիմումի տեքստը, որտեղ վերջինս նշում էր, որ ծնվել է 1922թ ին, այսինքն 1940թ ին նա արդեն պետք է գտվեր բանակում։
Ադրբեջանի ինդուստրիալ համալսարանում, ուր սովորել էր Ալիևը, հանձնաժողովը ևս չգտավ Հեյդար Ալիևի անձնակն գործը։ ԲՈՒՀ ի սարսափած ռեկտորը պատմել է հանձնաժողովականներին, որ իրենց այցիցի քիչ առաջ իր մոտ են եկել ինչ որ մարդիկ և պահանջել Հեյդար Ալիևի անձնական գործի թղթապանակը։ Ստանալով տարել են այն և այլևս չեն վերադարձրել։
Ինչ վերաբերում է հանձնաժողովին նամակ գրած մարդու ճակատագրին, ապա վերջինս դիմել է փախուստի և թաքնվել Լենինգրադի (Սանկտ Պետերբուրք) շրջխորհրդի առաջին քարտուղար Ռոմանովի մոտ։ Հեյդար Ալիևի՝ բանկից խուսափելու մասին նյութ տպագրվեց նաև 1991թ ին ադրբեջանական «գյուղական թերթ» ում։
1944թ ին Հեյդար Ալիևը ծառայության անցավ պետանվտանգության համակարգում։ Բնականաար ոչ առանց եղբոր՝ Հասանի միջնորդության։ Սկզբնական շրջանում շատ արագ հասավ նշանակալի հաջողությունների՝ արդեն 4 տարի անց զբաղեցնում էր 5 րդ վարչության ղեկավարի պաշտոնը՝ հակահետախուզության պետ։
Նրան սպասվում էր հաջող կարիերա։ 1948թ ին Հեյդարին ամուսնացրին, կնոջը ընտրեցին համապատասխան Հեդարի հետ կապված հույսերի՝ Դաղստանի մարզկոմի առաջին քարտուղար Աբաս Ալիևի աղջկան՝ Զուլֆիային։ Ջուլֆիան, ինչպես նշում են ժամանակակիցները, գեղեցիկ կին է եղել և ունեցել է գիտությունների դոկտորի կոչում, ինչ եզակի երևույթ էր կովկասյան ժողովուրդների շրջանում։ Նման կնոջ հետ ամուսնանալուց հետո էլ Ալիևը իրեն երջանիկ չէր համարում և արդեն կես տարի անց նա սկսեց դավաճանել Զուլֆիային։ Ալիևի սիրուհին էր «գործընկերուհին», ով ծնունդով Ուկրաինայից էր և հայտնի է, որ Մեծ Հայրենական ի տարիներին անկանոն սեռական կապերի մեջ է եղել գերմանացի զինծառայողների հետ, որոնցից մեկի հետ էլ 1944 թ ին ցանկացել է անցել Գերմանիա։ Նրանց ձերբակալել են, գերմանացուն ուղարկել ռազմագերիների ճամբար, իսկ կնոջը հավաքագրվել է հատուկ ծառայությունների կողմից։ Որպես Լյուբյանկայի գործակալ այս կինը հայտնվել է Բաքվում։
Ալիևը գաղտնի իր տրամադրության տակ ուներ մի քանի բնակարաններ, ուր և հանդիպում էին սիրահար զույգերը։ Սիրավեպը սակայն չհաջողվեց թաքցնել Ալիևի կարիերայի արագ աճին ընդդիմացողների աչքից։ Այս գործով կազմվել է հատուկ զեկուցագիր և գործը հասել է մինչև Մոսկվա։ Հեյդարին «կարգալույծ» արեցին՝ իջեցնելով նրա կոչումը մինչև կրտսեր լեյտենանտ և նշանակեցին ամենաստորին աշխատանքի։
Սիրուհուն էլ ուղղակի հեռացրեցին աշխատանքից։ Այն ժաանակ նման ապրելակերպի պատճառով մարդուն սպառնում էր նույնիսկ կուսակցության շարքերից վթարում։ Սակայն այս անգամ էլ գործին խառվում է «ամենակարող» Հասանը և ՊԱԿ ի կուսակցական ժողովը սահմանափակվում է խիստ նկատողությամբ, որն էլ հետո «դառնում է» սովորական նկատողություն։ Առաջին այս սայթակումը Ալիևի համար լավ դաս է եղել նա վերադարձել է ընտանիք, իսկ Զուլֆիան էլ ծնեց նրա համար երկու երեխա՝ Սեվիլը և Իլհամը։
Ալիևը սակայն արդեն այն չէր՝ Ստալինի մահից հետո աշխատանքից ազատվում է եղբայր Հասանը։ Հեյդարը միայն 1964թ ին հասավ Ադրբեջանի ՊԱԿ ի ղեկավարի տեղակալի պաշտոնին, իսկ երեք տարի անց դարձավ հատուկ ծառայության ղեկավար և ստացավ գեներալի ուսադիրներ։
(Շարունակելի…)
Նյութը կազմվել է ռուսական «Կոմերսանտ» թերթի «Ընկեր Ալիևի 7 կուսակցական մեղքերը» 1997թ ի հրապարակման հիման վրա։
Զոհրապ Եգանյան
|