 |
|
 |
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
Պայքարում են Մարտի 8-ի դեմ
2010-03-06 23:12:34
|
Ռուսական НТВ հեռուստաընկերության հաղորդավար Պյոտր Ֆադեեւն իր բլոգում գրել է, որ պետք է միջոցներ ձեռք առնել Մարտի 8-ի տոնը վերացնելու ուղղությամբ։
Բլոգերն այդ ամսաթիվը մեծ հիմարության, երկերեսանիության եւ տափակության օր է կոչել։ Կանանց նա մեղադրել է որքան հնարավոր է շատ ծաղիկներ եւ նվերներ ստանալու ձգտման, իսկ տղամարդկանց՝ թուլակամության եւ այն բանի մեջ, որ նրանք պատրաստ են տարվա մեջ միայն մեկ օր կանանց հասարակության իրավահավասար անդամներ համարել, ինչը հարյուր տարի առաջ պահանջում էր Կլարա Ցետկինը։
Ֆադեեւը նշում է, որ իրականում հենց այդ օրն են տղամարդիկ հոգ տանում շրջազգեստավոր գործընկերների հանդեպ եւ զիջում նրանց կենցաղային մանրուքներում։ Վերջում բլոգերը հայտարարում է կանանց օրվա միջազգային պայմանագրից միակողմանիորեն դուրս գալու մասին եւ կոչ է անում համախոհներին՝ հետեւել իր օրինակին։
|
|
|
|
 |
 |
Լրահոս |
 |
2010
09
08
| Երկ | Երեք | Չոր | Հինգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
 |