09:50  10/09/2010
A A A
 
Գլխավոր Օրացույց Հասարակական կարծիք Վերլուծություն Հարցազրույց Լրագրողական էջեր Տեսանյութ
Հավանակա՞ն եք համարում Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը
Քվեարկությունների քանակը` 990
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ
Դատարանը մերժեց Փաշինյանի փաստաբանների միջնորդությունը. Ներկայացվել է նորը
2010-03-03 14:15:41
 Այսօր Վերաքննիչ դատարանում մերժվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի` դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:
Նկատենք, որ փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել մասնավորապես դատավորներ Սերժիկ Ավետիսյանին և Արշակ Խաչատրյանին: Փաստաբանները դա հիմնավորել էին նրանով, որ վերոնշյալ դատավորները անաչառ վճիռներ չեն կայացնում: Ինչևէ, որոշ ժամանակ անց խորհրդակցական սենյակում միջնորդությունը քննարկելուց հետո այն մերժվել է:
Նկատենք, որ դատական նիստի ժամանակ Փաշինյանն ասել էր, թե «եթե մերժելու եք, գրեք, որ մերժում եք ինքնաբացարկի միջնորդությունը` ավելի լավ դատավորներ չլինելու պատճառով»:
Այդ ամենից հետո դատավորը նկատեց, որ բողոքներ ներկայացրել են և պաշտպանական, և մեղադրող կողմը: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան` պահանջելով մեղադրական դատավճիռ կայացնել նաև քր.օր.-ի 316 հոդվածի՝ 1-ին մասով՝ «Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ»:
Իսկ ահա պաշտպանական կողմը պահանջում էր 225 հոդվածի առաջին մասով և 316 հոդվածի առաջին մասով կայացնել արդարացման դատավճիռ հանցակազմի բացակայության պատճառով։
Լուսինե Սահակյանն իր հերթին նշեց, որ որ իրենք դիմում-բողոքի դեմ պատասխան էին ուղարկել, որը 391 հոդվածի համաձայն, դատավորը պարտավոր էր շարադրել։ Սակայն դատավորը դա չարեց` նկատելով, որ դա կանի այս փուլում, բայց ոչ հիմա։ Դրանից հետո Փաշինյանի փաստաբանները ինքնաբացարկի նոր միջնորդություն ներկայացրին, քանի որ «դատավորներն իրենց պահվածքով ցույց տվեցին, որ անկոմնակալ չեն»։
Այժմ դատավորը 20 րոպեով հեռացել է խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի նոր միջնորդությունը քննարկելու համար։
Bookmark and Share
Լրահոս
[02:00]
ՍՊՈՐՏ
[00:38]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[00:25]
ՍՊՈՐՏ
[00:15]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[00:00]
ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ
[22:01]
ՊԱՏԱՀԱՐ
[18:11]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[16:13]
ՍՊՈՐՏ
[16:11]
ՊԱՏԱՀԱՐ
[15:54]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[15:19]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[14:22]
ՊԱՏԱՀԱՐ
[13:15]
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ
[12:40]
ՍՓՅՈւՌՔ
[12:26]
ՍՊՈՐՏ
[12:18]
ՄԱՐԶԵՐ
[12:15]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[11:47]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[11:37]
ԱՇԽԱՐՀ
[10:51]
ՏՆՏԵՍՈւԹՅՈՒՆ
[10:48]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[10:47]
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ
[10:10]
ՄԱՐԶԵՐ
[00:31]
ԿՐԹՈւԹՅՈւՆ
[23:17]
ՍՊՈՐՏ
[16:32]
ԱՇԽԱՐՀ
[16:11]
ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ
[14:22]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[14:11]
ԿՐԹՈւԹՅՈւՆ
[13:25]
ՍՓՅՈւՌՔ
2010
Սեպտեմբեր
ԵրկԵրեքՉորՀինգՈւրբՇաբԿիր
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031