 |
|
 |
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
Նորապսակներն առաջին գիշերն անցկացրել են բանտում
2010-03-03 13:27:14
|
Մասաչուսեթս նահանգում հարսն ու փեսան իրենց ամուսնական առաջին գիշերն անցկացրել են տարբեր բանտախցերում, քանի որ նրանց ձերբակալել էին հասարակական կարգը խախտելու համար։ Այս մասին հաղորդում է Cape Cod Times-ը։
22-ամյա հարսնացու Մարիսա Էնն Պուտինյանո Քինն ու 37-ամյա Թիմոթի Քինը ամուսնացել են Բարնստեյբլ քաղաքում մարտի 1-ին, այնուհետև մի քիչ խմել են։ Ուշ երեկոյան մեքենա վարելիս հարսնացուն փողոցում նկատել է իր ամուսնու նախկին ընկերուհուն և սկսել վիրավորանքներ տեղալ նրա հասցեին։
Այնուհետև հարբած հարսնացուն փորձել է վրաերթի ենթարկել կնոջն իր որդու հետ, սակայն, բարեբախտաբար, դա նրան չի հաջողվել։ Հարսնացուի մեքենան բախվել է դարպասին։ Վթարից հետո ոստիկանները ձերբակալել են նորապսակներին, ովքեր ստիպված են եղել մեկ գիշեր անցկացրել բանտախցում։ Հարսանուցի և փեսացուի դեմ առաջադրվել է հասարակական կարգը խախտելու մեղադրանք։ Թերթ.ամ
|
|
|
|
 |
 |
Լրահոս |
 |
2010
09
10
| Երկ | Երեք | Չոր | Հինգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
 |