09:06  10/09/2010
A A A
 
Գլխավոր Օրացույց Հասարակական կարծիք Վերլուծություն Հարցազրույց Լրագրողական էջեր Տեսանյութ
Հավանակա՞ն եք համարում Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը
Քվեարկությունների քանակը` 990
ՄՇԱԿՈւՅԹ
Մեր ժամանակի հերոսը կրիմինալ ճշտով գողն է
2010-02-25 17:20:19
 Լրագրողների հետ հանդիպմանը գրաքննադատ Լիլիթ Արզումանյանը և դրամատուրգ Կարինե Խոդիկյանը խոսեցին Հայաստանի մշակութային կյանքի`թատրոնի, գրականության մասին: «Եթե մենք այսօր ինչ-որ բան ունենք կամ չունենք մեղավորը մենք ենք` հասարակությունը, պետությունը և հանդիսատեսը: Ունենք գրասկանություն. ունենք, սակայն չունենք այն գրականությունը, թող ներեն ինձ բոլոր գրողները, որ կարող է գրավի, տանի: Բայց դա չի նշանակում, որ չունենք:Ասում ենք անցումային շրջան է, սակայն դա շատ երկար տևեց, հասարակությունը դարձավ ոչ բարոյական, և բնականաբար ոչ թատրոնը, ոչ գրականությունը չեն կարող լինել իդեալական, մաքուր, ինչ-որ վերին պահանջներ բավարարող»,-ասաց Լիլիթ Արզումանյանը:
Ապա շարունակելով ասաց,-«Ինձ, որպես գրականագետի չի բավարարում այն, որ մենք շատ քիչ գրականություն ունենք այսօրվա մասին, այսօրվա մեր խնդիրների մասին: Միակողմանի է գրականությունը, շատ քիչ գրողներ կան, որ կարող են ներկայացնել մեր կյանքը այնպես ինչպես որ կա` բազմաշերտ: Այդ բազմաշերտության ու անկեղծության պակասը կա մեր գրականության մեջ»:
Խոսելով թատրոնի մասին գրականագետն ասաց, որ թատրոնն պահպանողականը մնաց մեր արվեստում, ի տարբերություն երգի, որը լրիվ անկում ապրեց:
Թատրոնն ինքն իրեն չդավաճանեց, չապականվեց, բեմ դուրս չեկավ այլանդակ լեզուն:
Անդրադառնալով լեզվի անաղարտության պահպանման հարցին Կարինե Խոդիկյանն ասաց,-«Լեզուն դա մտածողություն է, մարդ ինչպես մտածում է, այնպես էլ խոսում է: Այստեղից պետք է հետևություն անել և եթեր թողնել միայն մտածող մարդկանց»:
«Մենք եթերում ունենք խնդիրներ,որոնք շտկելու համար ընդամենը մեկ երկու ճիշտ որոշում է պետք կայացնել»,-կարծում է դրամատուրգը:
Խոսելով հեռուստատեսության մասին Լիլիթ Արզումանյանն ասաց,-«Հեռուստատեսությունը,, հաղորդավարը ազգի դեմքն են , այս ինչ ձևի ենք ներկայանում աշխարհին, մենք չենք ամաչում : Այսօր հեռուստատեսությունը ամենաապազգայինն երևույթն է»:
«Այսօր մենք չունենք ժամանակի հերոս, մեր ժամանակի հերոսը կրիմինալ ճշտով գողն է: Ունենք Եռաբլուր: Ինչու չեն այդ տղաները մեր ժամանակի հերոսները: Ինչու մենք հետևողականորեն արհամարհեցինք այդ գաղափարը: Չէ որ Ղարաբաղի համար այդ տղաները գնացին, ու մենք հող ազատագրեցինք»:
Կարինե Խոդիկյանի կարծիքով,-«Պետական քաղաքականություն է տարվում, որ հերոսներին չհիշեն ու մեր հաղթանակը չգնահատեն, որովհետև այդ ազատագրված տարածքները պիտի հանձնվեն և այսօր այդ ազատամարտիկի խոնահրման կարիքը հասարակությունը չպետք է ունենա»:

Մարգարիտա Սարգսյան
Bookmark and Share
Լրահոս
[02:00]
ՍՊՈՐՏ
[00:38]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[00:25]
ՍՊՈՐՏ
[00:15]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[00:00]
ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ
[22:01]
ՊԱՏԱՀԱՐ
[18:11]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[16:13]
ՍՊՈՐՏ
[16:11]
ՊԱՏԱՀԱՐ
[15:54]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[15:19]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[14:22]
ՊԱՏԱՀԱՐ
[13:15]
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ
[12:40]
ՍՓՅՈւՌՔ
[12:26]
ՍՊՈՐՏ
[12:18]
ՄԱՐԶԵՐ
[12:15]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[11:47]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[11:37]
ԱՇԽԱՐՀ
[10:51]
ՏՆՏԵՍՈւԹՅՈՒՆ
[10:48]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[10:47]
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ
[10:10]
ՄԱՐԶԵՐ
[00:31]
ԿՐԹՈւԹՅՈւՆ
[23:17]
ՍՊՈՐՏ
[16:32]
ԱՇԽԱՐՀ
[16:11]
ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ
[14:22]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[14:11]
ԿՐԹՈւԹՅՈւՆ
[13:25]
ՍՓՅՈւՌՔ
2010
Սեպտեմբեր
ԵրկԵրեքՉորՀինգՈւրբՇաբԿիր
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031