 |
|
 |
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Սումգայիթյան տարելից. Պետք չէ անգործությունը քարոզչությամբ քողարկել
2010-02-25 17:25:21
«Փախստականներն եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը հայտարարություն է տարածել կապված Սումգայիթի եղեռնագործության 22-րդ տարելիցի հետ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. ""Հետաքննությամբ հաստատված է, որ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվել է 32 մարդ, ավելի քան չորս հարյուրը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հարձակման և ավերածության են ենթարկվել մոտ երկու հարյուր բնակարաններ, վնասված են ավելի քան հիսուն մշակութային-կենցաղային նշանակության հիմնարկներ ու քառասունից ավելի ավտոմոտոտրանսպորտային միջոցներ, որոնց մի մասը հրդեհվել է:
Պետությանը պատճառվել է ավելի քան 7 միլիոն ռուբլու վնաս: Հանցագործությունների կատարմանը մասնակցել են հիմնականում ադրբեջանական ազգության հարյուրավոր քաղաքացիներ": Սա հատված է Ադրբեջանական ԽՍՀ դատախազ Ի.Ա. Իսմայիլովի սումգայիթյան եղեռնագործության կապակցությամբ հարուցված գործերից մեկի մեղադրական եզրակացությունից: Ողբերգության իրական չափերը քողարկելուն և ոճրագործների գերագույն մեծամասնությանը պատասխանատավությունից ազատելուն միտված այս մեղադրական եզրակացությունում Սումգայիթի հայության հանդեպ կատարված ոճիրը որակվել է որպես… խուլիգանություն: Անպաշտպան հայ բնակչության նկատմամբ անպատժելիության պայմաններում բռնությունները Ադրբեջանում շարունակվեցին. էթնիկ զտումների և ցեղասպանության զոհը դարձան հարյուրավոր մարդիկ, հազարավորները` խեղանդամ, ավելի քան կես միլիոնը` փախստական: Սգում ենք բոլորի համար:
Այսօր, Հայաստանի ավանդական և ոչ ավանդական քաղաքական ուժերը կես միլիոն ադրբեջանահայության հանդեպ 1988-1991թթ. իրագործված եղեռնագործությունը սկսել են օգտագործել քարոզչական նպատակներով: Փորձում են այդ կերպ համոզել միջազգային հանրությանը, թե հայաբնակ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ այդ պարագայում ցեղասպանության կենթարկվի արցախահայությունը: Այս համատեքստում նաև սգո միջոցառումներ են կազմակերպվում, երթեր, ճառեր են ասվում:
Վերջ տվեք լալկանությանը` հայ փախստականների կրած վնասների փոխհատուցումն ու նրանց իրավունքների և շահերի գործուն պաշտպանությունն է միակ պատասխանը հակահայկական գործողություններին ու քարոզչությանը: Ուզում ենք հիշեցնել մեր հայրենասեր, հայրենաբաղձ քաղաքական ուժերին ու գործիչներին, պետական այրերին, որ Արցախն անկախության ճանապարհն է ընտրել իր ժողովրդի որոշմամբ և այդ որոշումը մենք կարողացանք պաշտպանել մեր ողջ ազգի հավաքական ջանքերով: Պետք չէ անգործությունը քարոզչությամբ քողարկել, պետք չէ զոհերի անունը հիշատակելով արցունք թափել, միաժամանակ, հալածելով և ոտնահարելով, անտեսելով և արհամարհելով ողջ մնացած ու փախստական դարձած ադրբեջանահայերի իրավունքներն ու արժանապատվությունը: Բավական է:
Ադրբեջանահայությունը սպասում է կոնկրետ գործողությունների` դատարկ խոսքերը հավատ չեն ներշնչում և ձանձրացրել են բոլորին: Ի գործ":
|
|
|
|
 |
 |
Լրահոս |
 |
2010
09
08
| Երկ | Երեք | Չոր | Հինգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
 |