 |
|
 |
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ
«168 Ժամ». Երեկ նախարարները վազում էին ԱԺ միջանցքներում
2010-02-25 10:30:34
|
Երեկ ԱԺ-ում նախարարներն ու վարչապետը ոչ միայն պատգամավորների հարցերին էին «ցրողական» պատասխանում, այլև խուսափում էին դեմառդեմ հանդիպել լրագրողներին:
Նախարարները երեկ բառի բուն իմաստով վազում էին ԱԺ միջանցքներում պատահաբար որևէ լրագրողի չհանդիպելու համար: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ և նախորդ օրը լրագրողներին չհանդիպելու համար նիստերի դահլիճից ընդհանրապես միջանցք դուրս չեկավ: Իսկ երեկվա հարցուպատասխանից հետո Էդ.Նալբանդյանն այնպես սլացավ ԱԺ միջանցքով, որ լրագրողների խումբը նրա հետևից չկարողացավ հասնել:
Փոխվարչապետը դեպրեսիայի մեջ է
Լրագրողները փորձել են հարցեր ուղղել փոխվարչապետ Արմեն Գևորգյանին: «Տրամադրություն չունեմ»,- պաստախանել է նա: Լրագրողներից մեկը Ա.Գևորգյանին հիշեցրել է, որ վերջերս նրան ուղղված հարցերին միայն այդպես է պատասխանում: Չլինի՞ թե դեպրեսիայի մեջ է: «Այդպես էլ կա», - նետել է նախարարն ու գրեթե վազելով մտել դահլիճ:
|
|
|
|
 |
 |
Լրահոս |
 |
2010
09
08
| Երկ | Երեք | Չոր | Հինգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
 |