06:03  08/09/2010
A A A
 
Գլխավոր Օրացույց Հասարակական կարծիք Վերլուծություն Հարցազրույց Լրագրողական էջեր Տեսանյութ
Հավանակա՞ն եք համարում Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը
Քվեարկությունների քանակը` 982
ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ
Խոջալուն ինքնացեղասպանություն էր
2010-02-24 00:00:20
 1992 թվականի փետրվարի վերջին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ստորաբաժանումները հաջողությամբ ձեռնարկեցին Խոջալու բնակավայրի կրակակետերի վերացման եւ նույն ավանի մոտ գտնվող միակ օդանավակայանի ապաշրջափակման գործողությունը:
Առ այսօր մշուշապատ են մնում այդ ռազմական գործողության որոշ մանրամասներ: Պաշտոնական Բաքուն մեծ հմտությամբ օգտվում է այդ հանգամանքից եւ ջանում այն օգտագործել իր քաղաքական նպատակներին հասնելու համար, իսկ բուն խոջալուեցիների եւ ադրբեջանցի մյուս փախստականների ճակատագիրը Ադրբեջանի իշխանությունների համար հուսալի քող է ինչպես պետական ներքին, այնպես էլ արտաքին քարոզչություն վարելու գործում: Հատկանշական է, որ այդ ամբողջ քարոզչությունը տարվում է վառ արտահայտված հակահայկական շեշտադրումներով եւ օգտագործվում ադրբեջանցիների շրջանում հայերի դեմ ուղղված էթնիկ անհանդուրժողականության եւ ատելության շիկացման համար: Այդօրինակ քարոզչության արդյունավետ իրականացման համար Ադրբեջանի պետական քարոզչամեքենան չի խորշում ոչ մի բանից.
իրականության խեղաթյուրում, գլխիվայր շրջված փաստերի մատուցում, պատմական աղբյուրների կեղծարարություն... ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ` ԽՈՋԱԼՈՒԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ-ՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Վկայում են ադրբեջանական աղբյուրները Խոջալուի իրադարձություններից հետո անցած 14 տարվա ընթացքում պաշտոնական Բաքուն համառորեն ուռճացնում է հակահայկական հիստերիա` նպատակ ունենալով կեղծել իրական դեպքերը եւ վարկաբեկել հայ ժողովրդին միջազգային հանրության առջեւ: Խաղաղ բնակիչների մահվան պատճառ դարձած Խոջալուի դեպքերը բացառապես Ադրբեջանում իշխանության համար մղված քաղաքական ինտրիգների եւ պայքարի արդյունք են: Իրական պատճառներն առավել համոզչորեն ներկայացված են իրենց իսկ` ինչպես իրադարձությունների ադրբեջանցի մասնակիցների եւ ականատեսների, այնպես էլ նրանց վկայություններում, ովքեր տեղյակ էին Բաքվում գտնվող դրանց ենթաաստառին: Վկայում է ադրբեջանցի լրագրող Մ. Սաֆարօղլին. «Խոջալուն գրավում էր ռազմավարական կարեւոր դիրք: Խոջալուի կորուստը նշանակում էր Մութալիբովի քաղաքական ֆիասկո»:1 Շուշիի եւ Աղդամի հետ միասին Խոջալուն էր գլխավոր հենակետերից մեկը, որտեղից ձմռան երեք ամիս շարունակ հրետակոծվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) մայրաքաղաք Ստեփանակերտը, հրետակոծվում` անընդհատ ու անողոք, օգտագործելով հրետանի, հակակարկտային հրթիռներ եւ մարտական ռեակտիվ կայանքներ: Խոջալուի կրակակետերի վերացումը եւ օդանավակայանի ապաշրջափակումը Ադրբեջանի կողմից իսպառ բնաջնջման մատնված` ԼՂՀ բնակչության համար դարձել էին ֆիզիկական գոյատեւման միակ եղանակը: Ստեփանակերտի ամենօրյա ռմբակոծումները անմիջապես իր մատույցներում գտնվող Խոջալուի կողմից` խլում էր հարյուրավոր խաղաղ բնակիչների` երեխաների, ծերերի, կանանց կյանքը: Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն ընդգծել է, որ «…Խոջալուի վրա հարձակումն անակնկալ չէր»:2 «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, թե «հայերի կողմից միջանցք է թողնվել, որպեսզի մարդիկ կարողանային հեռանալ»:3 Սակայն խաղաղ բնակիչների շարասյունը Աղդամի շրջանի մատույցներում գնդակահարվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի զինված կազմավորումների կողմից, ինչն ավելի ուշ հաստատել է Այազ Մութալիբովը, այդ հանցավոր ակտը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու` ընդդիմության փորձերի հետ, տեղի ունեցածի համար ամբողջ պատասխանատվությունը դնելով իր վրա: «Նովոյե վրեմյա» հանդեսին վերջերս տված հարցազրույցում Մութալիբովը հաստատում է 14-ամյա վաղեմության իր հայտարարությունը. «Ակնհայտ էր, որ խոջալուեցիների գնդակահարությունը ինչ-որ մեկի կողմից կազմակերպվել էր Ադրբեջանում իշխանափոխության համար»: 4 Հայտնի են ադրբեջանական որոշ այլ բարձրաստիճան պաշտոնյաների եւ լրագրողների կողմից Խոջալուի դեպքերին տրված նույնպիսի որակումներ եւ գնահատականներ: Գոյություն ունի նաեւ ադրբեջանցի լրագրող Արիֆ Յունուսովի կողմից հայտնված կարծիքը, որը որոշ չափով տարբերվում է նախորդներից. «Քաղաքն ու նրա բնակիչները գիտակցաբար զոհ էին մատուցվել քաղաքական նպատակների` թույլ չտալ, որ իշխանության գլուխ անցնի Ադրբեջանի ժողովրդական ճակատը»:5 Չնայած որ այս դեպքում նույնպես ողբերգության մեղավորներ են համարվում ադրբեջանցիներն իրենք: 5 Այն, ինչ տեղի է ունեցել Խոջալուի բնակիչների նկատմամբ իրենց իսկ բարձրաստիճան հայրենակիցների կողմից կատարված դավաճանության հետեւանքով, հանրահայտ է: Ադրբեջանական քարոզչությունը աշխարհով մեկ փողհարել է «հայերի գազանությունների» մասին, հեռարձակելով ահասարսուռ տեսարաններ եւ պղծված դիակներով լցված դաշտ»: Պնդում էր արվում, թե Խոջալուն «հայերի վրեժն է «սումգայիթի» համար»: Թամեռլան Կարաեւը, որ ժամանակին Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահն էր, վկայում է. «Ողբերգությունն իրականացրել են Ադրբեջանի իշխանությունները», կոնկրետ` «վերեւում նստածներից մեկը»:6 «Հայերի կողմից պղծված դիակների» ցուցադրմանը ներկա` մամուլի ներկայացուցիչների երկու խմբում էլ, ադրբեջանցիների թերացման հետեւանքով, հայտնված չեխ լրագրող Յանա Մազալովան զգալի տարբերություն է նկատել վերջիններիս պահվածքում: Դաշտում լինելով իրադարձություններից անմիջապես հետո, Մազալովան սպանվածների վրա չի նշմարել դիապղծության որեւէ հետք: Իսկ ահա դրանից մի քանի օր անց լրագրողներին ցուցադրվում են նկարահանումների համար արդեն «պատրաստ» այլանդակված մարմիններ: Ովքե՞ր են սպանել Խոջալուի խաղաղ բնակիչներին, այնուհետեւ պղծել նրանց դիակները, եթե ողբերգությունը տեղի է ունեցել ոչ հայերի կողմից գրավված գյուղում, ոչ էլ թողնված մարդասիրական միջանցքում, այլ ամբողջովին Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից վերահսկվող տարածքում` Աղդամ քաղաքի մատույցներում: 1992 թվականի փետրվարի 28-ին եւ մարտի 2-ին նկարահանումներ կատարած ադրբեջանցի անկախ օպերատոր Չինգիզ Մուստաֆաեւը կասկածանքով է ընդունել պաշտոնական ադրբեջանական վարկածը եւ սկսել իր հետաքննությունը: Մոսկովյան «Դ-պրեսս» գործակալության տարածած` լրագրողի առաջին իսկ հաղորդումը` հանցագործություններին ադրբեջանական կողմի հնարավոր մասնակցության մասին, թանկ նստեց Մուստաֆաեւի վրա. նա սպանվեց Աղդամից ոչ հեռու, առ այսօր չպարզաբանված հանգամանքներում:
Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւն անձամբ է խոստովանել, թե Խոջալուի դեպքերի համար Ադրբեջանի «նախկին ղեկավարությունն է մեղավոր նաեւ»:
Դեռեւս 1992թ. ապրիլին նա, համաձայն «Բիլիք-Դունյասը» գործակալության հաղորդման, հետեւյալ միտքն է արտահայտել. «Արյունահեղությունը օգուտ չի բերի մեզ: Մենք չպետք է միջամտենք դեպքերի ընթացքին»: Բոլորի համար պարզ է, թե հատկապես ում է «օգուտ բերել արյունահեղությունը»: «Մեգապոլիս-էքսպրեսը» գրել է. «Չի կարելի չխոստովանել, որ եթե, իրոք, ԱԺՃ-ն ունեցել է հեռահար նպատակներ, ապա հասել է դրանց իրականացմանը:
Մութալիբովը վարկաբեկված է եւ տապալված, համաշխարհային հանրային կարծիքը` ցնցված, ադրբեջանցիներն ու նրանց եղբայրակից թուրքերը հավատացել են «Խոջալուում ադրբեջանական ժողովրդի ցեղասպանությանը»: 7 Կա եւս մի ողբերգական հանգամանք:
Ինչպես պարզվել է իրադարձություններից հետո, դեռեւս փետրվարի 26-ին «խաղաղ» Խոջալուում պահվում էին 47 հայ պատանդներ, որի մասին ողբերգությունը «լուսաբանած» ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները չեն հիշատակում: Խոջալուի ազատագրումից հետո նրանք մնացել էին 13 հոգի (այդ թվում` 6 կին եւ 1 երեխա), մնացած 34-ը ադրբեջանցիների կողմից տարվել են անհայտ ուղղությամբ:
Նրանց մասին հայտնի է միայն մեկ բան` գյուղից նրանց դուրս են բերել գործողության գիշերը, սակայն նրանք ոչ Աղդամ են մտել, ոչ էլ կան հետագայում նրանց ադրբեջանական գերությունը հաստատող տեղեկություններ: Նրանց մասին մինչեւ այսօր ոչ մի լուր չկա: Ակնհայտ է, որ նրանք, ովքեր ցանկացել են ստեղծել հայերի կողմից դիակների պղծման պատրանք, ամենից առաջ այլանդակել են հենց հայ պատանդների մարմինները, որպեսզի անհնար լինի նրանց նույնացումը:
Հենց այդ նպատակով էլ բազմաթիվ դիակների վրայից հանվել են վերնահագուստները, հենց այդ պատճառով են դժբախտ զոհերի մարմինները պղծվել անճանաչելիության աստիճան: Ելնելով վերը շարադրված փաստերից, կարելի է վստահորեն ասել, որ Խոջալու գյուղի խաղաղ բնակիչների, ինչպես նաեւ այնտեղ պահված հայ պատանդների մահվան մեջ մեղավոր է ադրբեջանական կողմը, որը սեփական ժողովրդի նկատմամբ այդ հանցագործությունը կատարել է հանուն քաղաքական ինտրիգների եւ իշխանության համար պայքարի: 1 «Նեզավիսիմայա գազետա» թերթ, փետրվար, 1993 թ.
2 «Օգոնյոկ» հանդես, թ.14-15, 1992թ. 3 «Նեզավիսիմայա գազետա» թերթ,
2 ապրիլի 1992թ. 4 «Նովոյե վրեմյա» հանդես,
6 մարտի 2001թ.
5 «Զերկալո» թերթ, հուլիս 1992թ.
6 «Մուհալիֆաթ» թերթ,
28 ապրիլի 1 գապոլիս-էքսպրես» թ.17, 1992թ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԻՆ
Bookmark and Share
Լրահոս
[02:31]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[01:02]
ՍՊՈՐՏ
[00:25]
ԿՐԹՈւԹՅՈւՆ
[23:48]
ՍՊՈՐՏ
[15:59]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[15:45]
ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅՈւՆ
[15:19]
ՏՆՏԵՍՈւԹՅՈՒՆ
[15:00]
ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ
[13:05]
ՍՊՈՐՏ
[12:42]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[12:21]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[11:30]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[10:55]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[10:17]
ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅՈւՆ
[10:06]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[00:51]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[00:36]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[23:28]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[20:03]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[17:10]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[16:40]
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ
[15:00]
ԱՇԽԱՐՀ
[14:33]
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ
[14:20]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[13:49]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[12:05]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[11:22]
ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ
[11:17]
ՄՇԱԿՈւՅԹ
[11:13]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[10:59]
ՍՊՈՐՏ
2010
Սեպտեմբեր
ԵրկԵրեքՉորՀինգՈւրբՇաբԿիր
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031