09:05  10/09/2010
A A A
 
Գլխավոր Օրացույց Հասարակական կարծիք Վերլուծություն Հարցազրույց Լրագրողական էջեր Տեսանյութ
Հավանակա՞ն եք համարում Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը
Քվեարկությունների քանակը` 990
ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ
Դավիթ Բաբայան. Ադրբեջանցիները հնարավոր է ապատեղեկատվություն են տարածում
2010-02-22 17:45:47
 Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունն այսօր տեղեկություն է տարածել, թե իբր փետրվարի 26-ին Խոջալու ու չեխական Լիդիցա քաղաքների ղեկավարներն արձանագրություն են ստորագրելու, որի արդյունքում Խոջալուն և Լիդիցան դառնալու են քույր քաղաքներ:
Մեկնաբանելով այս տեղեկատվությունը` ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դավիթ Բաբայանը խորհուրդ տվեց մի փոքր սպասել` նշելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներն այս օրերին նման բովանդակությամբ ապատեղեկություններ են տարածում: Նա չբացառեց, որ սա հերթական այդպիսի դրսևորում է: «Դժվար թե այնպիսի եվրոպական երկիր, ինչպիսին Չեխիան է, նման քայլի գնա»,- նկատեց նա:
Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք, որ եթե նշված տեղեկատվությունը համապատասխանի իրականությանը, կարելի՞ է եզրակացնել, որ պաշտոնական Պրահան այդկերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, ըստ որում` տեղի տալով հակամարտության կողմերից մեկի քարոզչական պայմաններին:
Ի պատասխան` Դավիթ Բաբայանն ասաց. «Խոջալու քաղաք, որպես այդպիսին գոյություն չունի: Եթե Ադրբեջանում ստեղծել է մի նոր բնակավայր, որի անունը դրել են Խոջալու, ես այդտեղ մեզ համար որևէ խնդիր չեմ տեսնում»:
Նրա խոսքերով, այդուհանդերձ, փաստը լուրջ մտահոգությունների տեղիք կարող է տալ այն դեպքում, եթե փորձ կատարվի այն կապել արցախյան հիմնախնդրի հետ:
«Եթե դրանում որևէ քաղաքական ենթատեքստ գոյություն չունի, ԼՂՀ իշխանություններն այդ հարցին հանգիստ կվերաբերեն»,- եզրափակեց նա:
Նշենք, որ նախկին Խոջալու գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանում: Արցախի անկախացումից հետո այն վերանվանվել է և կրում է Երկրորդ աշխարհամարտի և Արցախյան գոյամարտի մասնակից, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անունը: Պանորամա.ամ
Bookmark and Share
Լրահոս
[02:00]
ՍՊՈՐՏ
[00:38]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[00:25]
ՍՊՈՐՏ
[00:15]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[00:00]
ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ
[22:01]
ՊԱՏԱՀԱՐ
[18:11]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[16:13]
ՍՊՈՐՏ
[16:11]
ՊԱՏԱՀԱՐ
[15:54]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[15:19]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[14:22]
ՊԱՏԱՀԱՐ
[13:15]
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ
[12:40]
ՍՓՅՈւՌՔ
[12:26]
ՍՊՈՐՏ
[12:18]
ՄԱՐԶԵՐ
[12:15]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[11:47]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[11:37]
ԱՇԽԱՐՀ
[10:51]
ՏՆՏԵՍՈւԹՅՈՒՆ
[10:48]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[10:47]
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ
[10:10]
ՄԱՐԶԵՐ
[00:31]
ԿՐԹՈւԹՅՈւՆ
[23:17]
ՍՊՈՐՏ
[16:32]
ԱՇԽԱՐՀ
[16:11]
ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ
[14:22]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[14:11]
ԿՐԹՈւԹՅՈւՆ
[13:25]
ՍՓՅՈւՌՔ
2010
Սեպտեմբեր
ԵրկԵրեքՉորՀինգՈւրբՇաբԿիր
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031