 |
|
 |
ՄՇԱԿՈւՅԹ
Խնդիրը ոչ թե կոնկրետ մարդկանց կամ երգերի դեմ է , այլ համակարգի
2010-02-20 15:36:45
|
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էմմի և Միհրան զույգի պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը տեղեկացրոց, որ հաղորդագրությունների արդյունքների տրամադրման իր դիմումներին երեք բջջային օպերատորներից երկուսը պատասխանել են, որ ապահովել են միայն իրենց բվաժանորդների հաղորդագրությունների տեղափոխումը « Ինտերմոբ ՍՊԸ»,-ի գլխավոր սերվեր, որն էլ կատարել է sms բաշխումը:
Ապա նաև հայտնեց, որ քվեարկության ավարտից հետո ի տարբերություն ժյուրիի, Գրանտ Տորոնտոն Ամիո աուդիտորական ընկերությունից հրավիրված անկախ աուդիտորը քվեարկությունից անմիջապես հետո չի տվել իր եզրակացությունը, որն էլ հակասում է Եվրատեսիլյան կանոններին:
Էմմի և Միհրան զույգի պրոդյուսերն ասաց, որ բավականաչափ ապացույցներ, նյութեր, հավաքելուց հետո հարցը քննարկման առարկա կդառնա արդեն իրավասու մարմիններում:
Նադեժդա Սարգսյանն ասաց, որ խնդիրը ոչ թե կոնկրետ մարդկանց կամ երգերի դեմ է , այլ համակարգի `իր բոլոր թերություններով հանդերձ:
Լուրերն այն մասին, թե Էմմին և Միհրանը նեղացել են Հայաստանից, Ն. Սարգսյանն ասաց, որ զրպարտություն է:
«Նրանք շարունակելու են իրենց գործնեությունը թե Հայաստանում և թե արտասահմանում»:
Ի դեպ նրանք արդեն այսօրև մեկնել են ԱՄՆ “Հեյ” երգի տեսահոլովակը նկարահանելու , նաև ավարտել մնացած զույգերգերի ձայնագրությունները և մշակել նոր նախագծեր:
Երգչուհին ասաց, որ զույգն այլևս չի մասնակցի Եվրատեսիլի նախընտրական մրցույթներին որպես Հայաստանի ներկայացուցիչ:
Մարգարիտա Սարգսյան
|
|
|
|
 |
 |
Լրահոս |
 |
2010
09
08
| Երկ | Երեք | Չոր | Հինգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
 |