 |
|
 |
ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ
Վրացական տեղեկատվական պատերազմներ
2010-02-18 01:40:58
Նախագահ Սահակաշվիլիի օրոք Վրասանը տասնյակ միլիոնավոր դոլլարներ է ծախսել PR ի վրա, իրականացվել են մանիպուլացիաներ ԶԼՄ ների և գովազդային ակցիաների միջոցով՝ որպեսզի Սահակաշվիլու կերպարի շուրջ ստեղծի նոր արևմտամետ և դեմոկրատ գործչի իմիջ։ Գրում է ավստրիական Die Presse ը։
2009թ ի ի նոյեմբերի լույս տեսավ Թբիլիսիում հրատարակվող անգլիալեզու Weekly Georgian Journal ամսագիրը, որի առաջին էջին պատկերված էր ռուսական զինվորի նկար, ով պահակություն էր անում Հր Օսիայի սահմանը խախտած 4 վրացի դեռահասների նկատմամբ։ Ռուս զինվորի հանդերձանքի վրա պատկերված է սվաստիկա, ինչն անկասկած ֆոտոմոնտաժ էր։ Պարզ է, որ այս կերպ վրացիները ցանկանում էին ամրապնդել թշմանու կերպարը, նման կարծիք է հայտնել լրագրող և գիտնական Յորգ Բեքերը։
2008թ ին Սահակաշվիլու լոբբինգով զբաղվել են արևմտյան երեք կազմակերպություններ՝ Orion Strategies, Squire-Sanders Public Advocacy և Aspect Consulting։ Իսկ թե այս երեքից ու՞մ է պատկանում Հոլիվոդում Սահակաշվիլու մասին պատմող ֆիլմի նկարահանման գաղափարը՝ դժվար է ասել։
Միջազգային միսսիայի Independent International Fact-Finding Mission on the Conflict in Georgia զեկույցի հեղինակ շվեյցարացի դիվանագետ Հայդի Թագլիավին զեկույցում հստակ նշել էր. «Առաջինը ռազմական գործողությունները սկսել են վրացական զինված ուժերը՝ հարձակվելով Ցխինվալի քաղաքի և մերձակայքի վրա 2008թ ի օգոստոսի 8 ին։ Այս գործողությունը սկսվել է վրացական կողմից մասսայական հրետանային կրակով»։ Այնինչ՝ պաշտոնական զեկույցի այս նախադասությունները երբևիցէ տեղ չեն գտել վրացական մամուլում։
Վրաստանում գոյություն չունի իշխանություններից անկախ թեկուզ և մեկ լրատվամիջոց, իսկ պետությունից անկախ լրատվամիջոցներն էլ հիմականում միջազգային են և «ցուցադրում են Բեռլուսկոնիին Իտալիայում և Սարկոզիին Ֆրանսիայում» հեգնում է հեղինակը։ «Վրաստան բարի գալուստ ՆԱՏՕ և ԵՄ» Եզրափակում է հոդվածագիրը։
Թարգմանություն՝ Զոհրապ Եգանյան
|
|
|
|
 |
 |
Լրահոս |
 |
2010
09
10
| Երկ | Երեք | Չոր | Հինգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
 |