 |
|
 |
ՏՆՏԵՍՈւԹՅՈՒՆ
Քննարկումներ ՏԻՄ –ի մասին հարկային փաթեթի շուրջ
2010-02-17 14:20:05
|
Տեղական ինքնակառավարման մարմինների մասին հարկային փաթեթի շուրջ այսօր բանավիճել են ` ԱԺ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի և ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
ՀՅԴ-ի ներկայացուցչի խոսքերով այս հարկերի ներմուծումը 4 ուղղություններով չունի հիմնավորում` տնտեսական, սոցիալական, իրավական և քաղաքական:
«Այս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ հասարակությանն սպառնում է եկամուտների անկում, այդ փաթեթը լրացուցիչ բեռ է դառնալու: Կառավարությունը տարաբնույթ մեկնաբանություններ հնչեցնելով` խճճված իրավիճակ է ստեղծում և չի կարողանում տալ կոնկրետ հարցադրումների պատասխաններ»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Մինասյանը մտահոգություն հայտնեց, որ հանրային տարածքների զբաղեցման հարկատեսակն էլ կարող է օգտագործվել որպես քաղաքական գործիք:
Ըստ Վարդան Այվազյանի օրենսդրական նախաձեռնության բուն նպատակը ֆինանսական կարողություններ ստեղծելու և դրանք հավաքագրելու հիմնական մեխանիզմներ տալն է ՏԻՄ-ին:
« Այս փաստաթուղթը համայնքներին հնարավորություն է տալիս ձևավորել իրենց ֆինանսները և անկախ լինել»,-կարծում է Այվազյանը:
«Սկզբունքորեն ընդունելի է ամբողջ գաղափարախոսությունը, բայց ճշգրտելու խնդիր կա, թե որ հարկատեսակն իրենից ինչ է ներկայացնում»,- նշեց Վ. Այվազյանը:
Ապա հավելեց, որ այս օրենսդրական նախաձեռնությամբ երկու կարևոր հարկատեսակների` հողի և գույքահարկի մեխանիզմներն են անցնում համայնքների ձեռքը: Նախանշված մնացած 7-8 հարկատեսակներն իրենց ցանկությամբ կարող են կիրառել համայնքի ղեկավարները և ավագանին:
ՀՅԴ ներկայացուցիչն առաջարկում է այս փաթեթը երկու մասի բաժանել, գույքահարկի և հողի մասով դնել քվեարկության, իսկ մնացած հարկատեսակների մասով` ետ ուղարկել կառավարություն:
Արծվիկ Մինասյանի համոզմամբ .«Պետք չէ անսահմանափակ լիազորություներ տալ համայնքների ղեկավարներին, հատկապես համայնքների այն անբարեխիղճ ղեկավարներին, ովքեր աչքի են ընկել արջի ծառայություն մատուցելու իրենց անհագ ցանկությամբ»:
Մարգարիտա Սարգսյան
|
|
|
|
 |
 |
Լրահոս |
 |
2010
09
08
| Երկ | Երեք | Չոր | Հինգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
 |