05:35  08/09/2010
A A A
 
Գլխավոր Օրացույց Հասարակական կարծիք Վերլուծություն Հարցազրույց Լրագրողական էջեր Տեսանյութ
Հավանակա՞ն եք համարում Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը
Քվեարկությունների քանակը` 982
ՄՇԱԿՈւՅԹ
Վարդանանց տոնի ավանդույթն ու խորհուրդը
2010-02-13 19:48:01
 Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի, Վարդանանց սուրբ նահատակների հիշատակի օրն է: Դրան նախորդող երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է Ղեւոնդյանց հիշատակի օրը, այսինքն` Ղեւոնդ Երեցի, Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի եւ եւս յոթ հոգեւորականների նահատակությունը, ովքեր Ավարայրի ճակատամարտից հետո շղթայակապ հասան Պարսկաստան, բանտարկվեցին ու բազմաթիվ կտտանքներից հետո մահվան դատապարտվեցին:
Ճակատամարտին մասնակից հոգեւորականներն իրենց անմնացորդ ծառայությունները մատուցեցին Հայ Եկեղեցու, հավատքի ու հայրենիքի պաշտպանությանը: Ս. Ղեւոնդյանց մարտիրոսությունը տեղի ունեցավ Ս. Վարդանանց նահատակությունից երեք տարի երկու ամիս հետո, բայց եկեղեցական տոնացույցի մեջ սկզբում է դրված Ղեւոնդյանց տոնը` իբրեւ Վարդանանց պատերազմի գաղափարախոս-նախապատրաստողների: 428թ. Հայաստանում վերացվեց Արշակունյաց թագավորությունը: Հայաստանի` պարսկական տիրապետությանն անցած մասը դարձավ մարզպանություն, եւ մարզպան նշանակվեց Վասակ Սյունին: Պարսից թագավոր Հազկերտը` Վռամի որդին, խիստ մոլեռանդ էր իրենց կրոնի օրենքները պահպանելու հարցում եւ 449թ.-ին մի հրովարտակ է հրապարակում, որով տերության սահմաններում գտնվող բոլոր հպատակներին պարտադրում է զրադաշտական կրոնը (կրակապաշտություն):
Այս ընթացքում հայ նախարարները սպարապետ Վարդան Մամիկոնյանի եւ կաթողիկոս Հովսեփ Հողոցմեցու գլխավորությամբ Արտաշատում ժողով են գումարում, որտեղ Հազկերտին պատասխան են գրում. "Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները, ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը եւ ո՛չ հուրը, ո՛չ ջուրը եւ ո՛չ էլ որեւէ այլ դառը հարված: Մեր ամբողջ գույքն ու ստացվածքը քո ձեռքերում են, եւ մեր մարմինները քո առաջ են, քո կամքի համաձայն` արա՛ ինչ ուզում ես: Եթե այս հավատի մեջ թողնես, ո՛չ երկրի վրա ուրիշ տեր կընդունեք քո փոխարեն եւ ո՛չ էլ Երկնքում ուրիշ Աստված` Հիսուս Քրիստոսի փոխարեն, Որից բացի ուրիշ Աստված չկա":
Պատասխանը խիստ զայրացնում է Հազկերտին, եւ 451թ.-ի գարնանը պարսկական զորքը Մուշկան Նյուսալավուրտի գլխավորությամբ մտնում է Հայաստան եւ հասնում Արտազ գավառ` բանակ դնելով Տղմուտ գետի աջ ափին: Պարսկական զորքը 200 հազար էր` հայկականից 3 անգամ ավելի: Մայիսի 25-ին զորքերը պատրաստվում են վճռական ճակատամարտի: Հոգեւորականները մկրտում են չմկրտված անձանց: Բոլորը Ս. Ավետարանի վրա երդումով միաբանվում են, որով Հայոց բանակատեղին նմանվում է շարժական եկեղեցու` Ս. Ավազանով, Ավետարաններով, խաչերով, սրբերի նշխարներով եւ անգամ եկեղեցական նվիրապետությամբ` կաթողիկոսից մինչեւ սաղմոսաց:
Մայիսի 26-ին սկսվում է ճակատամարտը: Ավարայրում հերոսաբար մարտնչելով` իր զինվորների հետ ընկնում է Վարդանը եւ նրա հետ 7 երեւելի նախարարներ Արտակ Պալունին, Խորեն Խորխոռունին, Հմայակ Դիմաքսյանը, Տաճատ Գնթունին, Արսեն Ընծայեցին, Գարեգին Սրվանձտյանը` իրենց տոհմական ազնվականներով` 296 հոգի:
Վարդանանց քաջերին Ս. Ներսես Շնորհալի հայրապետը ձոնել է "Նորահրաշ" շարականը` ամեն քառատող սկսելով նահատակ մի իշխանի անունով:

"Արմեդիա" ՏՎԳ
Bookmark and Share
Լրահոս
[02:31]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[01:02]
ՍՊՈՐՏ
[00:25]
ԿՐԹՈւԹՅՈւՆ
[23:48]
ՍՊՈՐՏ
[15:59]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[15:45]
ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅՈւՆ
[15:19]
ՏՆՏԵՍՈւԹՅՈՒՆ
[15:00]
ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ
[13:05]
ՍՊՈՐՏ
[12:42]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[12:21]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[11:30]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[10:55]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[10:17]
ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅՈւՆ
[10:06]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[00:51]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[00:36]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[23:28]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[20:03]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[17:10]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[16:40]
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ
[15:00]
ԱՇԽԱՐՀ
[14:33]
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ
[14:20]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[13:49]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[12:05]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[11:22]
ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ
[11:17]
ՄՇԱԿՈւՅԹ
[11:13]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[10:59]
ՍՊՈՐՏ
2010
Սեպտեմբեր
ԵրկԵրեքՉորՀինգՈւրբՇաբԿիր
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031