Ուրբաթ, Հուլիս 28, 2017

 18:51

ԼՐԱՀՈՍ


Վերլուծություն

Ո՞ւմ է հետաքրքիր Հայաստանի տնտեսությունը

 

Ուշադիր ընթերցողները թերևս նկատած կլինեն, որ հայաստանյան մամուլում ավելի շատ գրվում է ոչ թե այն մասին, թե ի՞նչ արվեց, կամ ի՞նչ տեղի ունեցավ, այլ այն մասին, թե ինչ ասվեց։

Ոմանք դրա համար մեղադրում են լրագրողներին, սակայն հարցին օբյեկտիվորեն մոտենալու դեպքում կպարզվի, որ Հայաստանում շատ քիչ բան է կատարվում։ Գրեթե չի կատարվում։ 


Ինչու Գորբաչովը ԽՍՀՄ-ի բանակը հանեց հայերի դեմ

Հայաստանը որոշեց չմասնակցել մարտի 17-ին տեղի ունեցած ԽՍՀՄ պահպանման մասին հանրաքվեին այն դեպքում, երբ մեր երկիրը վերջիններից մեկն էր Խորհրդային միության կազմից դուրս եկած միութենական հանրապետությունների ցանկում:


Ջրի խնդիր. հաջորդ դասակարգային պատերազմը կլինի ջրային պաշարների համար

1,2 մլրդ մարդ (այսինքն՝ Երկրագնդի 1/5 մասը) ապրում է այնպիսի գոտիներում, որտեղ ջուրը չի բավականացնում, և 500 մլն մարդ գտնվում է նման պայմաններում հայտնվելու ռիսկի առջև: 1,6 մլրդ մարդ էլ ստիպված է սահմանափակել ջրի օգտագործումը մատակարարման խնդիրների պատճառով, քանի որ բացակայում է անհրաժեշտ ենթակառուցվածքը:


Իրանը և ինտերնետը

Հակավիրուսային ծրագրեր մշակող ռուս մասնագետ Եվգենի Կասպերսկուն ներառնվել է աշխարհի ամենավտանգավոր մարդկանց տասնյակում, քանի որ «Կասպերսկու լաբորատորիան» ակտիվորեն մասնակցում է Իրանի դեմ ԱՄՆ վիրուսային հարձակումների վնասազերծմանը։


Տվյալների պահպանման խնդիրները Հայաստանում

Ադրբեջանական և թուրքական հաքերներն ամսական կոտրում են մի քանի տասնյակ, հաճախ նույնիսկ մի քանի հարյուր հայկական կայք։ Հիմնականում այդ կայքերի վրա հարձակումները չեն ունենում լուրջ հետևանքներ, քանի որ դրանք հասարակական կամ պետական ազդեցիկ տեղեկատվության կրող չեն հանդիսանում։


PKK - ի դեմ Թուրքիայի պայքարի ռազմական և տնտեսական կողմերը

Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ Թուրքիայի պայքարի հետևանքները կարելի է պայմանականորեն արտացոլել չորս ոլորտում` ռազմական, տնտեսական, ներքաղաքական-հասարակական և դիվանագիտական-արտաքին քաղաքական:


Ադրբեջանական ինքնության ձևավոևման խնդիրը 20-րդ դարում

Հետխորհրդային տարածքի բնակիչներից շատերի հիշողության մեջ թարմ է Բաքվի վերաբերյալ խորհրդային դարաշրջանում հայտնի բնորոշումը` «ինտերնացիոնալ քաղաք»: 1913թ. Ստալինը Բաքուն բնորոշում էր որպես «ժողովուրդների խճանկար»:


Մերձբալթյան երկրների ինտեգրացման տնտեսական դասերը

Ինտեգրվելիս հարկ է հստակ չափանիշներ մշակել։ Այս կամ այն միությանն անդամագրվելիս կամ համագործակցելիս անհրաժեշտ է գնահատել այն, թե որքանով դա կամրապնդի երկրի անվտանգությունը, մասնավորապես՝ նրա տնտեսական անվտանգությունը՝


Հայաստանում ԵՄ դեսպանը դժգոհ է բանակցային գործընթացից

Այսօր Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան, ներկայացրեց Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) իրականացման վերաբերյալ Հայաստանի 2012թ. առաջընթացի զեկույցը: Համաձայն դրա` 2012 թվականի ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից միջնորդվող բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել:


Ինչո՞ւ է Մեծ Բրիտանիան խանդոտ վերաբերվում ռուս-գերմանական հարաբերություններին

Դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Գերմանիայի ագրեսիան պայմանավորված էր տնտեսական ազդեցության պայքարում հաղթանակով:


Գագիկ Հարությունյան. Քաղաքական էլիտա. Հեղափոխություն և գաղափարախոսություն

Հայկական էլիտան, եթե դիտարկենք անգամ միայն վերջին հարյուրամյակը, ենթարկվել է լուրջ փորձությունների, որոնք խոչընդոտել են նրա բնականոն զարգացմանը:


Արա Պապյան. Օսմանյան կայսրության և թուրքիայի հանրապետության իրավահաջորդության / շարունակության հարցի շուրջ

Պետությունների իրավահաջորդությունը խարսխված է տարածքի իրավատիրության վրա: Երբ որևէ նորաստեղծ պետություն ժառանգում է կամ այլ ձևով իր իրավունքն է հաստատում որոշակի տարածքի վրա, ապա այդ պետությունն ստանձնում է տվյալ տարածքում ամրագրված իրավունքներն ու պարտավորությունները:


Ղարաբաղյան հակամարտությունը հասարակության ընկալմամբ. Մանվել Սարգսյան

Չի կարելի պնդել, որ այս իրավիճակները հավերժ են և չունեն սպառվելու հեռանկար: Իռացիոնալը չի կարող երկար գոյատևել. նման իռացիոնալ իրավիճակի պատճառը միանգամայն պարզ երևույթներ են:


,, Ուրագային քաղաքականություն,, հօգուտ ներմուծողի. Արմեն Մարտիրոսյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պայքարի իմիտացիայի և օլիգարխների պաշտպանության հանձնաժողով է և նրա աշխատանքը քաղաքացիների տնտեսական իրավունքների պաշտպանության գործում մոտենում է զրոյի:


Հայկական դիվանագիտության ֆիասկոն Արցախի օդանավակայանի հարցում

ՀՀ իշխանությունները լավ չեն հաշվարկել Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ թռիչքներ դեպի Ստեփանակերտ պետք էր իրականացնել Ռամիլ Սաֆարովին՝ Ադրբեջանին արտահանձնելուց անմիջապես հետո։


,, Ուրագային քաղաքականություն,, հօգուտ ներմուծողի. Վարդան Բոստանջյան

Մենաշնորհների դեմ պայքարը և տնտեսական ազատ մրցակցության ապահովումը համակարգային խնդիրներ են, իսկ դրանց լուծումը պահանջում է համալիր մոտեցումների կիրառում:


,, Ուրագային քաղաքականություն,, հօգուտ ներմուծողի. Արամ Մանուկյան

Ես Հայաստանում չգիտեմ մի ոլորտ, որտեղ մենաշնորհներ չկան, այստեղ ամեն ինչ իրար մեջ որոշելու, իրար հետ բաժան-բաժան անելու վրա է հիմնված. այսքանը` ինձ, այսքանը` քեզ:


Հայը հայի և Հայաստանի դեմ

Բազմաթիվ օտարազգի ռազմական պատմաբանների կարծիքով` հայերը լինելով հին աշխարհի ու միջնադարի ամենամարտունակ ու ռազմական տարրը, մի շարք փայլուն հաղթանակներ են կերտել այլ երկրներում ու այլոց համար:


Հայկական հետքը Եվրոպայում

Վերջին ժամանակներս, ինչպես հայ, այնպես էլ արտերկրի գիտնականներն առավել հաճախ են անդրադառնում եվրոպական էթնոսների վրա հայկական տարրի ունեցած ազդեցությանը:


Գզվռտոցը սիրիական ընդդիմության ներսում շարունակվում է

Սիրիական ազգային խորհրդի երեք անդամներ երեկ հայտարարել են խորհրդից իրենց դուրս գալու մասին։ Հատկանշական է, որ նրանք բոլորն էլ ազգությամբ քուրդ են։




ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ